Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետրո Պորոշենկոն` ԵԽԽՎ-ում. «Ուկրաինան երբեք այսքան եվրոպամետ չէր եղել»  

Հունիս 26,2014 16:07

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի չորրորդ օրը, նախատեսված էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ելույթը:

Մինչ Պորոշենկոն ելույթ կունենար, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը նկատեց, թե հատկանշական է այն, որ Պետրո Պորոշենկոն իր` նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Ստրասբուրգ: Բրասյորը հույս հայտնեց, որ Պորոշենկոն հնարավորություն ունի իր երկրի համար ծանրագույն այս պահին Վեհաժողովի հետ կիսել ճգնաժամը հաղթահարելու ուղիներն ու լուծումները:

Ուկրաինայի նախագահը ելույթի սկզբում հայտարարեց. «Երեք ամիս է անցել իմ երդմնակալության արարողությունից, և կարողացել եմ շրջել ողջ Ուկրաինայով ու նկատել, որ Ուկրաինան և ուկրաինացիները երբեք այսքան եվրոպամետ չեն եղել»:

Պորոշենկոյի ելույթը հագեցած էր ժողովրդավարական, եվրոպական արժեքների նկատմամբ ոգևորություն արտահայտող նոտաներով: Նա հայտարարեց. «Մեր ընտրությունն է՝ կառուցել ուժեղ ժողովրդավարություն, այդ պատճառով էլ մենք վաղը ստորագրելու ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը»:

Պորոշենկոն իր շնորհակալությունը հայտնեց Եվրոպային ասոցացման և օգնության ձեռք մեկնելու համար ու հայտարարեց. «Մենք պատրաստ ենք Եվրոպայի համար, մենք պատրաստ ենք խաղաղության»:

Պորոշենկոյի ելույթը և պատվիրակների հարցերին ի պատասխան հնչած դիտարկումները պարբերաբար ընդմիջվում էին ծափողջույններով:

Պատվիրակներին հետաքրքրեց, թե ինչպե՞ս է Պորոշենկոն իրագործելու իր իսկ ներկայացրած խաղաղության պլանը, կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու ռուս-ուկրաինական սահմանում իրավիճակի վերահսկման համար: Ուկրաինայի նախագահը պատասխանեց. «Պատահական չէ, որ այդ հարցը ինձ համար` որպես երկրի նախագահի, առաջնայիններից է: Մենք շահագրգռված ենք, որ ԵԱՀԿ-ից և այլ միջազգային կազմակերպություններից փորձագետներ հրավիրենք ռուս-ուկրաինական սահմանում մոնիթորինգ իրականացնելու համար»:

Պորոշենկոն վստահեցրեց, որ բարեփոխումներն իրականացնելու է կարճ ժամանակահատվածում, և խնդիրների լուծման ամենաարդյունավետ ճանապարհ է համարում երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Նա վստահ է այդ հարցում, քանի որ կարծում է, որ ողջ Եվրոպան իր կողքին է:

Ելույթի ամփոփիչ մասում Պորոշենկոն հայտարարեց. «Ուկրաինան պատրաստ է պայքարել իր` եվրոպական ապագայի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30