ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունիսի 13-ին` ժամը 19.55-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս բնակչուհուն` անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս:
Կատարվում է նախաքննություն:
Հատուկ քննչական ծառայություն