Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Արմեն Աշոտյանի ու Արտեմ Ասատրյանի արժանապատվությունը վիրավորվել է, ՄԻՊ-ը հորդորում է դիմել դատարան

Հունիս 26,2014 15:17

Նախարարների վրա մանրադրամներ նետելու ակտիվիստների գործողությունները Կարեն Անդրեասյանի լիազորություններից դուրս են

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանն ասաց, որ առայժմ չի կարող հստակ գնահատական տալ Սարյան փողոցում Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների գործողություններին: Պարոն Անդրեասյանը վստահեցրեց, որ վերջնական գնահատական կտա, երբ կլինեն ծառայողական քննության արդյունքները, ըստ այդմ էլ կասի` եղե՞լ  է մարդու իրավունքների խախտում, թե` ոչ:

Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարություն  արեց Սարյան փողոցի եւ Աֆրիկյանների տան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի, մարդու իրավունքների եւ «ԴԵՄ ԵՄ»-ի անդամների`աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության եւ գիտության նախարարների վրա մանրադրամներ  նետելու մասին: Լրագրողները խնդրեցին Կարեն Անդրեասյանին մեկնաբանել այդ հայտարարությունը. «Նույնիսկ, եթե երկրի վարչապետն է հայտարարություն անում, ես չեմ մեկնաբանում, դա իմ լիազորություններից դուրս է»:

Ինչ վերաբերում է նախարարների վրա մանրադրամ նետելուն, ապա պարոն Անդրեասյանն ասաց, որ նախարարները, եթե մանրադրամների նետումը համարում են իրենց արժանապատվության խախտում, դրա համար կա դատարան, եւ որպես քաղաքացի, կարող են դիմել դատարան. «Ես հետեւում եմ, որպեսզի պետական մարմինները չխախտեն մարդու իրավունքները, տվյալ դեպքում մանրադրամի նետումը իմ լիազորություններից դուրս է»:

Մանրամասն` շուտով տեսանյութում

Դիտարկմանն էլ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ, ըստ էության, արդարացրել է Սարյան փողոցում եւ Աֆրիկյանների շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունները, պարոն Անդրեասյանն այսպես արձագանքեց. «Եթե նման գնահատական է տվել, ապա այն հապճեպ է, խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի գնահատականներից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30