2014թ հունվարի 18-ին Ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինն առայժմ չի ոչնչացվել: Այն գտնվում է Ազգային անվտանգության վերահսկողության տակ:
Այս մասին այսօր հայտարարեց Ոստիկանության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ, մայոր Տիգրան Սահակյանը։
Նա հերքեց այն լուրերը, թե առգրավված թմրանյութի մոտ 10 տոկոսը չի համարվել հերոին: Սակայն քիչ անց, երբ նա հրապարակում էր 2014թ. առաջին 5 ամիսներին Ոստիկանության կողմից ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների տվյալները, պարզվեց, որ իրավապահների կողմից այս տարի առգրավվել է ընդամենը` 850կգ 191 գրամ հերոին: Իսկ «Ա1+»-ի այն հարցին , թե այդ դեպքում ո՞ւր կորավ 78 կգ հերոինը, մայոր Սահակյանը պատասխանեց. «Չգիտեմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: