Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հույս ունեն մինչև 2015 կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հունիս 26,2014 14:06

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը շարունակում է աշխատանքները: Այսօրվա` հունիսի 26-ի լիագումար նիստում անցկացվում է «Ուկրաինական ճգնաժամի` քաղաքական և մարդասիրական հետևանքները» թեմայով քննարկում: ԵԽԽՎ պատվիրակները բավականին կոշտ ելույթներ են ունենում Ռուսաստանի հասցեին` Ռուսաստանին անվանում «ագրեսոր», որը «բռնակցել է» Ղրիմը Ռուսաստանին: Պատվիրակները նշում են, թե Ռուսաստանի նպատակն է  «ոչնչացնել Ուկրաինան»:

Նշենք, որ քննարկման մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը հույս հայտնեց, որ ԵԽԽՎ-ն և Ռուսաստանը մինչև 2015-ի հունվար իրենց հարաբերությունները կկարգավորեն, և ելք կգտնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշենք, որ 2015 թվականիհունվարին կհաստատվեն բոլոր ազգային պատվիրակությունների լիազորությունները: Անն Բրասյորը նաև նշեց, որ չնայած պատվիրակությունը զրկված է լիազորություններից, բայց ռուսական պատվիրակության անդամները կարող են ներկա գտնվել նիստերին:

Հիշեցնենք, որ ուկրաինական զարգացումների պատճառով ապրիլի 10-ին ԵԽԽՎ-ն Ռուսաստանի պատվիրակության անդամներին մեկ տարով զրկեց քվեարկելու իրավունքից:

Այսօրվա նիստում շարունակվեցին Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությունները և ի պաշտպանություն Ուկրաինայի ելույթները:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Վեհաժողովին կոչ արեց հիշել հետևյալը. «Ուկրաինան ինքնիշխան պետություն է: Մենք ոչինչ չենք ուզում պարտադրել այդ երկրին, այլ ցանկանում ենք միայն օգնել, որպեսզի դուրս գան ճգնաժամային կացությունից: Սակայն ուզում եմ` բոլորս մեր մտքում ունենանք այն, որ այդ երկրի հարցերը լուծվում են ուկրաինական խորհրդարանում»:

Թորբյորն Յագլանդը վստահեցրեց, որ ԵԽԽՎ-ն կշարունակի մշտապես մոնիթորինգ իրականացնել Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության  և այլ հարցերի վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30