Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն հավաքել է աշխարհի առաջնությունում Իտալիայի ընտրանու խաղացող Ջորջո Կյելլինիի ուսը կծելու գործով բոլոր նյութերը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սակայն The Guardian-ի տեղեկություններով Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվելու է վեց խաղով: Եթե դա հաստատվի, ապա Սուարեսը բաց կթողնի աշխարհի առաջնության մնացած հատվածը` անկախ նրանից, թե Ուրուգվայի հավաքականը Բրազիլիայում որքան կմնա պայքարի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` huffingtonpost.co.uk-ի