«Ես չեմ հասկանում, միթե՞ռուսների նպատակն այն է, որ Հայաստանում ատեն իրենց, ինչը դրսեւորվում է տարբեր ձեւերով`Միկոյանի, Կալաշնիկովի արձանների տեղադրմամբ եւ այլն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: Անդրադառնալով Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության գործընթացին, Արմեն Աղայանն ասաց, որ չի կարծում, թե փաստաթուղթը կստորագրվի նախատեսված ժամկետում` հուլիսի մեկին: Նա ընդհանրապես չի պատկերացնում այդ «անհասկանալի միությունում» Հայաստանի ապագան: Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության հեռանկարների եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցի մասին Արմեն Աղայանի տեսակետները քիչ ուշ` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ