Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը կտրուկ ակտիվացել է՝ նախ ընդարձակ հարցազրույցի միջոցով անդրադարձավ ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 պահանջներին եւ ըստ էության միացավ դրանց, հիմա էլ գրասենյակի միջոցով «քյալլա է տալիս» տարբեր տրամաչափի պաշտոնյաների հետ։ Իշխանական քարոզչամեքենան, բնականաբար, չէր կարող չօգտվել դրանից, անմիջապես շրջանառության մեջ դրվեցին վարկածներ, թե իբր քառյակի 12 պահանջներն իրականում Քոչարյանի գրասենյակում են գրվել, այդ ամենի թիկունքում հենց նա է կանգնած ու ցանկանում է քառյակի միջոցով վերադառնալ իշխանության եւ այլն։ Չենք վիճում, գուցե նա իսկապես այդպիսի ցանկություն ունի։ Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ քաղաքականության մեջ ցանկությունները որեւէ նշանակություն չունեն, շատ ավելի կարեւոր են հնարավորությունները։ Այնպես որ՝ ցանկությունների թեման մի կողմ թողնենք եւ խնդրին նայենք այլ տեսանկյունից։
Իրավիճակն այսպիսին է. երկրում սոցիալական լարվածությունն օրեցօր մեծանում է, պարտադիր կուտակայինն այլ «սոուսով» ուժի մեջ մտավ, շուտով էլեկտրաէներգիան թանկանալու է, ու դա թանկացումների շղթայական ալիք է առաջացնելու, ոչ իշխանական չորս ուժերն էլ իշխանություններին կոնկրետ պահանջներ են ներկայացրել եւ սպառնում են աշնանը հանրահավաքային հզոր շարժում սկսել։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում