Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ինչպես ուսուցիչը աշակերտին, նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Նիստի ժամանակ Վլ. Գասպարյանը զրուցում էր իր կողքին նստած գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ: «Պարոն Գասպարյան, չի կարելի, չէ՞, այդքան խոսել»,- ոստիկանապետին դիմեց վարչապետը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ