Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե կա իրենց հանձնաժողովի որոշման նախագիծը, որը կքննարկեն նիստի ժամանակ, կլսեն նաեւ հրավիրված անձանց, որից հետո կկայացնեն իրենց որոշումը։ «Կառավարությունը եթե կգտնի 17.9 մլրդ դրամը, կտրամադրի, դա իր հարցն է։ Այսօր դեռ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, որեւէ մեկն ինձ այդ հարցով չի դիմել։ Եթե նման հարց կա, պետք է գրավոր դիմեն, ինչպես դիմեցին նախորդ տարի՝ գազի սակագների հարցում»,- ասաց Նազարյանը։ Սակայն նա չհստակեցրեց՝ կգտնի՞ արդյոք կառավարությունն այդքան գումար, թե ոչ։ «Ժողովուրդ»–ը նաեւ հետաքրքրվեց՝ հանձնաժողովի նիստում հնարավո՞ր է Նազարյանը հանկարծ դեմ քվեարկի էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Նա հստակ պատասխան չտվեց. «Կլինի նիստը, կքննարկենք, կորոշեմ»։ Թեեւ՝ առնվազն միամիտ պիտի լինել՝ կարծելու, որ ե՛ւ՛ Ռոբերտ Նազարյանը, ե՛ւ հանձնաժողովի մյուս անդամները կհամարձակվեն գնալ նման քայլի ու դեմ կքվեարկեն։ Առավելեւս, որ այս թանկացումներն արվում են հենց հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև