Ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, ՀՀԿ-ականներից մեկը Սերժ Սարգսյանին հարցրել է, թե ի վերջո՝ ո՞րն է ԲՀԿ-ի տեղն ու դերը, ինչու է ԲՀԿ-ն օգտվում բոլոր հնարավորություններից ու արտոնություններից, որ հնարավոր է ստանալ բիզնեսում, իսկ իրենց համար որոշակի սահմանափակումներ են արվում, ինչո՞ւ են ԲՀԿ– ական պատգամավորներն ավելի շատ մեկնում գործուղումների, իսկ իրենց համար երբեմն սահմանափակում են, եւ ինչո՞ւ ԲՀԿ-ն պետք է իրականում նախարարություն ունենա, բայց միաժամանակ իր ընդդիմադիր շեշտադրմամբ ելույթներով փորձի «լավամարդ երեւալ հանրության մոտ»։ Նույն աղբյուրները հայտնում են, որ հարցին Սերժ Սարգսյանը չի պատասխանել։ Փոխարենը, այն բավական ծանր է տարել վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ կշտամբել «հետաքրքրասեր» ՀՀԿ-ականին՝ նման հարց բարձրացնելու համար։ Երբ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրեցինք՝ եղե՞լ է նման խոսակցություն, նա պատասխանեց.
– Ես տեղյակ չեմ, իմ ներկայությամբ չի եղել։
– Բայց այդ հարցը ՀՀԿ-ի որոշ շրջանակներում, կարծես թե կա։
– Դուք ասում եք՝ եղել է նման խոսակցություն, ես ասում եմ՝ իմ ներկայությամբ չի եղել։ Հիմա ես չեմ կարող ասել եւ պարտավոր էլ չեմ իմանալ՝ ոչ իմ ներկայությամբ ով ինչ է քննարկել կուսակցության նախագահի հետ։
Կարդացեք նաև
– Օրինակ, դուք կարո՞ղ եք ասեք ո՞րն է ԲՀԿ-ի դերը քաղաքական դաշտում։
– Ես այսօր ԲՀԿ-ի վերաբերյալ ոչ խոսելու ցանկություն ունեմ, ոչ էլ հնարավորություն, իրենք իրենց դերը գտել են, նորմալ էլ դեր է, այլընտրանք չե՞ն։ Իրենք ասում են՝ այլընտրանք են:
Լ. Բ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում