ՀՀ ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանում «Առեւտրի եւ սպասարկումների մասին» ՀՀ օրենքում երկու փոփոխություն կատարվեց, որոնց հետեւանքները դեռ այնքան էլ պարզ չեն։
Խոսքը տարատեսակ ու բազմաբնույթ ապրանքների դրոշմապիտակավորման մասին է։ Մինչեւ այս տարվա վերջ մի քանի հարյուր ապրանքատեսակների վրա պետք է փակցված լինեն հատուկ դրոշմապիտակներ։ Այդ ապրանքների թվում են ամբողջ կաթնամթերքը, կոսմետիկան, պահածոները, ձեթը, օճառները, լվացքի փոշիներն ու հեղուկները, ղեղորայքը եւ այլն։ Բայց ակնհայտ է, որ այս օրենսդրական նախաձեռնության հեղինակ Պետեկամուտների կոմիտեն այնքան էլ լավ չի պատկերացնում այդ դրոշմապիտակավորման տեխնիկական կողմը։
Երբ ասում ենք մի քանի հարյուր անուն ապրանքատեսակ, մասշտաբները այնքան էլ պարզորոշ չեն դառնում։ Բայց երբ խոսում ենք արդեն ամբողջական ծավալների մասին, սահմռկեցուցիչ պատկեր ենք ստանում։ Օրինակ, մեկ տարվա ընթացքում Հայաստանում վաճառվում է մոտ 200 միլիոն տուփ դեղ, 270 միլիոն տուփ օճառ, լվացող միջոց, կոսմետիկ միջոցներ, մոտ 100 միլիոն հատ պաղպաղակ, թթվասեր, մածուն… Մի խոսքով՝ եթե կոպիտ հաշվարկներ անենք, ապա դժվար չէ համոզվել, որ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տարեկան ավելի քան մեկ միլիարդ տուփ ապրանք պետք է դրոշմապիտակավորվի։ Ինչպե՞ս է դա հնարավոր անել։ Ապրանքների մի փոքր մասը, որոնք ստանդարտ փաթեթավորում ունեն, հնարավոր է իրականացնել ավտոմատացված կերպով։ Իհարկե, յուրաքանչյուր տեսակի փաթեթի համար պետք է տեղադրել առանձին հաստոց, այդ հաստոցի միջով անցկացնել տվյալ փաթեթավորմամբ ապրանքները…: Դա լրացուցիչ ծախսեր է պահանջում, բայց ինչ-որ կերպ այդ հարցը կարելի է լուծել։ Իսկ ինչ է պետք անել այն ապրանքների համար, որոնց փաթեթավորումը ստանդարտ չէ եւ որեւէ հաստոց այստեղ կիրառելի չէ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում