Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հասունացել է Արցախի միջազգային ճանաչման պահը, ինչը պետք է սկսել ԵՄ–ում. «Եվրոպական ազատ դաշինքի» փոխնախագահ. Tert.am

Հունիս 26,2014 11:44

Օրերս Արցախ է այցելել Եվրոպական խորհրդարանի «Եվրոպական ազատ դաշինքի» պատվիրակությունը, որը ներկայացնում են Բասկերի երկիրը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրանք մասնակցել են Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարին: Թե որն էր այցի նպատակը կամ համագործակցության հետագա ծրագիրը պարզելու համար, Tert.am-ը զրուցեց Արցախից վերադարձած «Եվրոպական ազատ դաշինքի» փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի հետ, ասում է, որ հասունացել է Արցախի միջազգային ճանաչման պահը, և դա պետք է սկսել Եվրոպական Միության երկրներից։

– Դուք ընդամենը երկու օր առաջ եք այցելել ԼՂՀ, ի՞նչ տպավորություններ ստացաք: Թեև դժվար է մեկ այցից հետո խոսել որևէ երկրի ժողովրդավարական լինելու մասին, սակայն այնուամենայնիվ, ինչպես եք գնահատում Արցախում ժողովրդավարության հիմքերը:

– Իհարկե, առաջին այցից հետո դժվար է ինչ-որ բան ասել, բայց ամենակարևորը, որ կարող եմ ասել, ժողովուրդը ապրում է հանգիստ մթնոլորտում: Պետք է նշեմ, որ Արևմտյան Եվրոպայում ԼՂՀ-ի թեման լրատվականների առաջին էջերում էր մինչև 1994թ-ը, երբ պատերազմական իրավիճակ էր, բայց զինադադարի կնքումից հետո ուղղակի անհետացավ Ղարաբաղի թեման: Մենք 20 տարի անց արձանագրեցինք, որ ԼՂՀ-ն՝ որպես պետություն և նրա ժողովուրդը գործում են որպես լիակատար ինքնուրույն միավոր, ժողովրդավարական կոնսոլիդացված սկզբունքներին համապատասխան և երկրում տեղի ունեցող գործընթացները ընթանում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքներին համապատասխան:

Մենք գտնում ենք՝ հասունացել է այն պահը, որ Արցախը արդեն անցնի միջազգային ճանաչման ուղին, ինչը պետք է սկսել Եվրոպական միությունում: Չկա հետադարձ ճանապարհ Արցախի համար, քանի որ նրանք արդեն այնտեղ են, որտեղ միշտ ցանկացել են լինել:

– Գիտենք, որ ԼՂՀ-ում հանդիպել եք ԱԺԿ-ի ղեկավարների հետ, մասնակցել կուսակցության համագումարին, ո՞րն էր նպատակը և ի՞նչ արդյունքներ արձանագրեցիք:

– Դեռևս փետրվարին ԱԺԿ-ի ղեկավարը՝ Աշոտ Ղուլյանը, հրավիրվել էր մասնակցելու «Եվրոպական ազատ դաշինքի» գլխավոր համագումարին: Այն ժամանակ մենք հանդիպեցինք ու խոսեցինք, լսեցի իրեն և ես պատիվ ունեի նրան ներկայացնելու Բյուրոյի մյուս անդամներին: Այնուհետև կազմակերպվեց այց դեպի Արցախ: Մեր համագործակցության հաջորդ փուլը պետք է լինի «Եվրոպական ազատ դաշինքին» ԱԺԿ-ի՝ դիտորդական կարգավիճակով անդամակցությունը:

Սովորաբար առնվազն մեկ տարի դիտորդական կարգավիճակ են ստանում նույնիսկ ԵՄ անդամ երկրների կուսակցությունները, որից հետո նոր հավակնում են ամբողջական անդամակցության: Պարզապես մեզ համար կարևոր էր, որ տեղում ծանոթանայինք իրավիճակին, այդ պատճառով ընդունեցին Աշոտ Ղուլյանի և ԱԺԿ-ի հրավերը այցելելու Արցախ: Մենք մասնակցեցինք կուսակցության համագումարին և կարող եմ ասել, որ այն իսկապես ժողովրդավարական հիմքերի վրա է՝ իր անդամների ազատ կամ ընտրությունը, ղեկավարության ազատ ընտրությունը հենց դա էին ապացուցում: Հատկապես զարմացրեց այն, որ նրանք ձևավորել են իրենց սեփական ժողովրդավարական ավանդույթները, որոնք հարմոնիկ ինտեգրվում են համաշխարհային ժողովրդավարական տեսլականի մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30