Եվս մեկ անգամ ուզում եմ հիշել իմ զրույցը Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ: Նա հորդորեց մեզ՝ հայաստանցիներիս, չմտածել, որ այնտեղ՝ Գլենդելում, ամեն ինչ իդեալական է: Այնտեղ էլ բյուրոկրատիան ձեւական պատճառաբանություններով խոչընդոտում է բիզնեսին, եւ երբեմն անհրաժեշտ է լինում քաղաքային խորհրդի անդամների միջամտությունը, որպեսզի այդ բյուրոկրատները «կրեատիվ» (ստեղծագործական) մոտեցում դրսեւորեն եւ օրենքի սահմաններում աջակցեն բիզնեսին:
Հայաստանում էլ վիճակը, մեղմ ասած, իդեալական չէ: Պարզապես կան որոշակի «նրբերանգներ»: Բյուրոկրատիան խոչընդոտում է բիզնեսին ոչ թե օրենքի տառը պահելու ձգտմամբ, այլ կաշառք վերցնելու եւ այդ բիզնեսի մեջ փայ մտնելու նպատակով: Իսկ մյուս պետական մարմինները միջամտում են, որովհետեւ նրանք արդեն ունեն խոշոր բիզնեսներ եւ չեն ցանկանում, որ որեւէ մեկն ընկնի «իրենց ոտի տակ», նրանք նաեւ տիրապետում են բազմաթիվ լծակների`բոլոր հնարավոր մրցակիցներին ասպարեզից հանելու համար: Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կազմակերպած հանդիպման ժամանակ Հայաստանում դեռեւս մնացած հատուկենտ «տանիք չունեցող» գործարարները (բնական է՝ ոչ խոշոր, նրանք բոլորը «տանիքով» են) բողոքում էին տարբեր բաներից: Մեկին «Գազպրոմ-Արմենիան», օգտվելով իր մենաշնորհային դիրքից, ֆանտաստիկ հաշիվներ է գրել այն գազի համար, որն այդ ընկերությունը չի սպառել: Մյուսը բողոքում է, որ Եվրոպայից Վրաստան ավիատոմսերը 5 անգամ ավելի էժան են, քան Եվրոպայից Հայաստան, եւ դրա հետեւանքով հնարավոր չէ զբոսաշրջիկներին բերել մեր երկիր: Մեկն էլ ասում է, որ պետական հիմնարկները պայմանագրեր են կնքում միայն խոշորների հետ, ինչը, կարծում եմ, բնական է, որովհետեւ միայն խոշորներից կարելի է վերցնել խոշոր «ատկատներ»: Այս բոլոր մտահոգություններին ՏՄՊՊՀ-ն պատասխանում էր, որ դրանք իր ղեկավարած հանձնաժողովի իրավասությունից դուրս են: Խնդիրները, մի խոսքով, ակնառու են: Երբ տնտեսագետներին հարցնում ես՝ որո՞նք են դրանց լուծումները, պատասխանը մոտավորապես հետեւյալն է լինում` պետք է քաղաքական կամք: Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց ինձ թվում է, որ երկիրը ղեկավարվում է եւ խնդիրները լուծվում են ոչ թե «կամքով», այլ օրենքներով եւ մեխանիզմներով: Հայաստանում 20 տարի շարունակ խնդիրները լուծվում էին եւ շարունակվում են լուծվել ապօրինություններով եւ քրեական մեխանիզմներով: Ոչ մեկի «քաղաքական կամքով» իրավիճակը չի փոխվի, որովհետեւ ցանկացած մարդ իր կամքն, ի վերջո, օգտագործում է իր շահերն ապահովելու համար: Բայց ես դեռ հույսս չեմ կորցրել լսել «կամքից դուրս» որեւէ մասնագիտական առաջարկ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տարբեր «քաշային» կատեգորիաների օրինազանցները,քազաքական կամազուրկները,եւ այլն,եւ այլն՝ունեն՞ հստակ հասցեներ,անուն ազգանուններ,թե ո՞վ,որտե՞ղ, երբ եւ ինչպես, ինչ է արել։ Հավանաբար,ասեք թե՝դա իրավապահների գործառույթներն էն եւ դա մեզ հասու չե,բայց եւ այնպես՝փորձել, ինչ որ չափով օգնել այդ «խեղճերին»,որպիսզի իրականացնեն իրենց իսկ վերաբերվող,օրենքով հաստատագրված պարտականությունները։
Տարածքում, հիմնական զանգվածի համար կաշառք տալն ու վերցնելը հասկանալի եւ ընդնելի ապրելակերպ է:
Քաղաքական կամքով ցանկացածի քաղաքականության դեմն առնելը (տարածքում) նույն հասկացությանն է ինչ՝ հանցագործությամբ հանցագործության:
Փնտրեք տարածքում նրան , ով չի ուզում ձեզ խաբել եւ վերաբերվում է անշահախնդրորեն:
Կամ “կզարմանաք”, կամ էլ կուրախանաք:
Հեղափոխություն է անհրաժեշտ:Այս իշխանությունը դիետայի վրա երբեք չի նստի,քանի որ մարսողության հետ խնդիր չունի:Քաղաքական կամք բացարձակ պետք չի դրսեվորել,պարզապես չի կարելի գայլին վստահել ոչխարի հոտը:Ինչ է պատք անել,արդեն սկսում եմ ներվայնանալ,բայց կզսպեմ ինձ:ՃՃՃ: Ուրեմն, շատ սովորական լուծում է պետք ընտրել,գայլին` քշում ենք անտառ, իսկ ամենավտանգավոր գայլերին` կենդանաբանական այգի,իսկ հոտը` վստահում ենք շանը:Արա Աբրահամյան,գայլերին չի լինում ինչ-որ բան արգելել,ոչ օրենքով,ոչ բռնի ուժով,ոչ համակարգով:Դուք տեսել եք արդյոք մի գյուղացու,որը գայլերի հետ փորձում է կառուցողական երկխոսության նստել :Իշխանությունը պետք է լինի ժողովրդի հավատարիմ շունը և պահպանի ժողովրդի օջախի ծուխը:
Ձեր ասած շունը “չնայած չգիտեմ ինչպես գտնել նրան” կարճ ժամանակում կվերածվի կատաղած գայլի: Հիշեք ինչի վերածվեցին ազնիվ ու հայրենասեր ՀՀՇ-ականները:
Գայլի դժվար վերածվի,սակայն համաձայն եմ,որ չվարժեցնելու դեպքում կվերածվի անպատասխանատու կամ վայրենի շան:Իսկ վարժեցնել,արդեն, պետք է համակարգային փոփոխություններով:Սակայն նորից եմ կրկնում անհնար է գայլերին վարժեցնելը,ինչքան ուզում ես վարժեցրու,չի լինելու:Սկզբում պետք է իշխանության գան այն մարդիկ,որոնք իրենց ապրելակերպով կքարոզեն համեստություն,արդարություն,քաջություն,գիտելիք,իսկ հետո նոր կարելի է դա համակարգել:
Ազնիվ ու հայրենասեր ՀՀՇ-ականները զոհվել են պատերազում, սպանվել, վախճանվել ժամանակից շուտ, անհայտ կորել: Շեֆի աչքը քոռանա:
Հայաստանում մեկ միջոց կա փոփոխության,ընտրությունների միջոցով;Իսկ ճիշտ ընտրության համար, հարկավոր է տեղեկատվական միջոցների անաչառ աշխատանքը;
Ողջունում եմ հոդվածը։ Երևի, բարոյախրատական ժանրոււմ, ավելին անել հնարավոր չէ։ Ւնչևէ, բավարարվենք գրվածով։
Հաջորդ թեման՝ ««Անտարբերությունը» և հասարակության կառուցվածքը» ..)).. Բայց այսօր շատ հոգնած եմ, և գնում եմ քնելու..))..
<> օրատերթը և հանձինս Ա.Աբրահամյանի,մեծ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական դաշտի վրա;
Դուք,հարգելի Ա.Աբրահամյան, Ձեր տեղեկատվական տարբեր միջոցներով,մեծ ազդեցություն ունեք Հայաստանի քաղաքական դաշտի վրա;Դուք ճանաչված քաղաքական գործիչ եք,ամեն տեղ կաք’ եթեր.տպագիր մամուլ;……Ով տիրում է տեղեկատվական միջոցներին,նա է հաղթում…;Դուք շատ լավ գիտեք դա;Հետևաբար,այս իրավիճակի համար Դուք ել Ձեր մեղքի բաժինը ունեք;Դուք գիտեք ամեն ինչ,բայց ոչինչ չեք անում;…;Ձեզ կարդալով,լսելով,մեկ օր շուտ ես ուզում փախչել այս երկրից..;
«Քաղաքական գործիչ» բնորոշման հետ համաձայն չեմ: Որ իմ մեղքի բաժինն ունեմ՝ համաձայն եմ:
Մեղքի բաժին ունենք բոլորս, այդ թվում և ես, որ պետական հիմնարկից տարրական տեղեկանք վերցնելու համար գերադասում են 4 օր գնալ-գալ, և ոչ թե սովետից ժառանգած ավանդույթի համաձայն մեկ “պլիտկով” հարցը լուծել 10 րոպեում։
Մնում է հուսալ, որ մեկ օր մեծ մասը կհասկանա, որ աշխատավարձ ստանալու դիմաց (թեկուզ և չնչին աշխատավարձ) անհրաժեշտ է աշխատել, և ոչ թե կաշառք սպասել դիմացինից։
Ամեն բան սկսվեց տրամվայներից:Երբ մենք հանգիստ թողեցինք,որ ինչ որ մի սարեցի,որը երբեք տրամվայ չէր տեսել`քանդի այն:Եկավ, տեսավ,վախեցավ և ապամոնտաժեց:Բախտներս բերեց,որ մետրոն գետնի տակ էր և նրա աչքին չընկավ,թե չէ դա էլ փակել կտար:Հիմա էս նույնը շարունակվում է`քանդում են մեր քաղաքը,մեր մշակույթը,դիմացը Միկոյանի արձանն են կանգնացնում:Գոնե լավ ա,որ երիտասարդությունը մեզ նման քնած չի:Միգուցե, նրանք մի բան փոխեն,սակայն դրանց կողքին էլ մեծանում են փայլփլուն կոստյումով երիտասարդներ,որոնք վտանգավոր են:Մի խոսքով, հեղափոխություն է պետք:Ընտրության սպասելը, ինքներս մեզ հիմարի տեզ դնել է:20 տարում գոնե պիտի հասկանանք,որ ընտրությունները միայն խորացնում են ավտորիտար ռեժիմը,քանզի ամեն ընտրության ժամանակ սարեցիները,ավտորիտար համակարգ ստեղծելու մեկ այլ քնություն են հանձնում,բարձրացնելով այդ ասպարեզում իրենց գիտական աստիճանը:
Հիմա կասեք,-բա զանգն ով կախ տա?Չգիտեմ:Բոլորով միասին երևի:
Հիմա,հո վարչապետը դաշտեցի է….