Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՏՊՀ) կառավարման խորհրդի նախագահն է, որոշել է բուհի պրոռեկտորի պաշտոնը վստահել ՀՏՊՀ ուսխորհրդի նախագահ, երիտհանրապետական Սեւակ Խաչատրյանին:
ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց լուրը. «Ես ոչ նշանակվել եմ, ոչ էլ նման առաջարկ ստացել»:
Հիշեցնենք, որ այս երիտասարդի անունը շրջանառվում էր 2013թ. դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության լուսաբանումը խոչընդոտելու համատեքստում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև