Ստրասբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԵԽԽՎ անդամների առջև ելույթը ծանր ազդեցություն է թողել, «Թուրան» լրատվական գործակալությանն ասել է քաղաքագետ Արաստուն Օրուջլուն, փոխանցում է «Կոնտակտ»-ը:
«Ընդհանուր առմամբ նա ոչ մի նոր բան չի ասել, սակայն այդպես նա խոսում է Ադրբեջանում, բայց այդպես գործել և վարվել Արևմուտքում չափից դուրս է», – ասել է նա՝ նշելով, որ լրագրողների ձերբակալությունների, քաղաքացիական հասարակության նկատմամբ հետապնդումների մասին հարցերին տված Ալիևի կտրուկ հերքումները ցույց են տալիս, որ նա հետագայում էլ կվարվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում և ոչ միայն իր քաղաքացիների, այլև արևմտյան իր ընդդիմախոսների հետ ոչ մի երկխոսության պատրաստ չէ.
«Դա շատ վտանգավոր վարք է, որը ոչ մի լավ բան իրենից չի ենթադրում»,- ասել է քաղաքագետը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ