Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողվո՞ւմ է Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը

Հունիս 25,2014 23:05

Հայաստանի լիարժեք անդամակցումը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) հնարավոր է ձախողվի: Հունիսի 23-ին Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստին ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը իրավիճակ է փոխում: Շուվալովն ասել էր, որ ԵՏՄ-ին միանալու դեպքում Հայաստանը առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներին պետք է փոխհատուցի ԵՏՄ եւ ԱՀԿ սահմանված մաքսատուրքերի տարբերությունը: Համաձայնության գալու համար, Շուվալովն ասել էր` Հայաստանը պետք է բանակցի ԱՀԿ երկրների հետ:

Ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանն այդ երկրներին, արդյոք բանակցությունները կավարտվեն մինչեւ 2015 թվականը, երբ արդեն պետք է ԵՏՄ-ի հետ վերջնական պայմանագիր ստորագրենք, տնտեսագետների վերլուծությունը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: 

Ամբողջական հոդվածն Aravot.am-ում կլինի մի քանի օրից:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մարգար says:

    Ըտենց էլ պիտի լիներ: Նպատակն այն էր որ ԵՄ – ի հետ չթողնեն ստորագրվի, ու չթողեցին (լավ էլ արեցին!) Էդ 3 – տարվա սիլի-բիլին նրանց հետ շատ սխալ գործ էր: Իսկ հիմա ինչու՜ ենք վայնասուն դրել, լավ չեմ հասկանում: Եթե ԵՏՄ-ին միանալուց մաքսատուրքերը ավելանալու են ու թանկացումներ են լինելու միայն, ապա ավելի լավ չէ սպասենք ու տեսնենք գլխներիս էլ ինչ է գալու? Մենք եթե քիչ թե շատ մեկին պետք ենք, ապա ոչ Լուկաշին ոչ էլ Նազար-բեյին: Իսկ ընդհանրապես, անպիտան ու անգլուխ գործեր շատ են արվել, եւ գլորման ընթացքը շարունակվում է նույն կերպ: Մեզ ինչ-որ հրաշքը միայն կարող է փրկել …

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ռուսաստանի համար Վրաստանը ճանապարհ է,Հայաստանը՝ զենք,Ադրբեջանը՝ նպատակ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30