Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով ցուցմունք տվեց երրորդ ամբաստանյալը. (Տեսանյութ)

Հունիս 25,2014 21:22

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

1556479_678040485599352_1931523614929878905_o

 

Իրեղեն ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցել է ամբաստանյալների հարցաքննությանը:

Նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում ցուցմունք տվեց Սամվել Դիլոյանը:

Էական հակասություններ ամբաստանյալի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում չկային:

Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանում ցուցմունք տվեց Արեն Վերանյանը:
Նա դատարանին հայտնեց նույնաբովանդակ ցուցմունքներ, ինչ Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը:

Նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում եւս էական հակասություններ չկային:

Այնուհետեւ դատարանը հրապարակեց տուժողի նախկին իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի դիմումը, որում այնպիսի տեղեկություններ են հայտնվում, որոնք մինչ այս պահը դատարանը քննության չի առել:

Դիմումի հրապարակումից հետո պաշտպանական կողմը հայտնեց, որ փաստաթուղթը անարժանահավատ է, կասկած կա, որ այն գրվել է Սաթենիկ Սարգսյանի բացակայությամբ:
Դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին դատարան հրավիրել տուժողի նախկին իրավահաջորդին` իր դիմումում նշված հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու:

Տուժողի ներկայիս իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանի միջնորդության հիման վրա դատարանը նաեւ որոշեց հաջորդ դատական նիստին լրացուցիչ հարցաքննության հրավիրել վկա Էդիկ Խլղաթյանին:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 12-ին:

Արեն Վերանյանի` դատարանում հայտնածն ու Սաթենիկ Սարգսյանի դիմումի մանրամասները` տեսանյութերում:

Մանրամասները`  տեսանյութում 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30