Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հանդես է եկել պարզաբանմամբ, որում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ կարմիր գծերի, արագաչափերի և տուգանքների հարցազրույցի վերաբերյալ արձագանքներին ու Քոչարյանի հասցեին հնչած քննադատություններին:
Ռոբերտ Քոչարյանին քննադատել էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ կարծիք հայտնելով, թե «Մեծ քաղաքական թեմաները նրա քաշային կարգն այլևս բարձրացնել չեն կարող»։
Վիկտոր Սողոմոնյանը իր պարզաբանման մեջ անդրադարձել է նաև Կարեն Ավագյանի դիտարկումներին, ինչին ի պատասխան Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Ավագյանն ասաց. «Քոչարյանի աշխատակիցների նյարդերը տեղի են տալիս։ Մենք բոլորս շատ լավ հասկացել էինք, թե 2 օր առաջ իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ինչ էր ուզել ասել, նրա խոսքի ուղիղ ու փոխաբերական իմաստներն էլ շատ տեսանելի էին, և լրացուցիչ բացատրությունների, մեկնաբանությունների կարիք չկար։Գրասենյակի անդամները, հավանաբար, զգացել են, որ իրենց սխալ խորհուրդը ոչ միայն իջեցրեց նշաձողը, այլև հիմնավոր հակադարձումներով առոչինչ դարձրեց նախնական «մտահղացումը», և իրենք կարող են խիստ նկատողության արժանանալ: Ստեղված իրավիճակից դուրս գալու համար մի հատ էլ պարզաբանում, իհարկե, կարելի էր տալ»:
Կարեն Ավագյանը Քոչարյանի գրասենյակի պարզաբանման մասին այսպիսի կարծիք ունի. «Սա ի՞նչ է: Հատված «Вокруг света» ամսագրից՞, թե՞ «Ինչպես մեքենա վարել Գերմանիայում» թեմայով՝ վատ գրված շարադրություն: Ինչ ասեմ՝ անսպասելի վատ էր: Ինչ վերաբերում է իմ վարկին ու դրա վերաբերյալ ձեր կարծիքին՝ ի սեր Աստծո, ազատեք ինձ այդ պատվից…»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դե պարզա, նեղացրելեն, բանի տեղ չեն դրել…ոչինչ, մի նվնվացեք պրն.Ավագյան, էս ել կանցնի:))