«Տիգրան Սարգսյանին օֆշորային սկանդալի հետ կապված ոչ մի բան էլ չեն անի: Նրա հետ ոչ մի բան էլ չի լինի: Քննությունը կգնա-կգնա, վերջում կմեռնի այդ հարցը, Տիգրան Սարգսյանին էլ չեն ներգրավի գործում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից մեկը՝ Աշոտ Սուքիասյանը օրերս Վրաստանից Հայաստան էր արտահանձնվել եւ կալանավորվել:
Մենք նաեւ ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Աղոյանից (լուսանկարում) հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ նախկին վարչապետին ներգրավեն այս գործում: Նա պատասխանեց. «Դա իշխանությունների կամքից է կախված, նայած, թե ինչ քաղաքական որոշում կկայացնեն եւ նայած, թե իշխանութունից ովքեր են նաեւ դրա հետ առնչվում: Ենթադրում եմ: Ես կասկածում եմ, որ Տիգրան Սարգսյանն այս գործում կա: Ես կասկածում եմ,որ սա սկանդալ է՝ իր շուրջը պտտվող: Եթե անգամ ինքը կա, բնականաբար կան նաեւ իշխանությունից այլ մարդիկ, որոնք այսօր դեռեւս իշխանությունում են եւ մենակ չեն»:
Մեր հարցին՝ երբ Տիգրան Սարգսյանը որոշակի բացատրություններ է տվել օֆշորային սկանդալում իր մասնակցության վերաբերյալ, դուք հավատացե՞լ եք այդ բացատրություններին՝ Անահիտ Աղոյանը պատասխանեց. «Ես հավատում եմ իրեն՝ որպես հին կուսակցական ՏիգրանՍարգսյան եւ չեմ կասկածում, որ մաքուր է, խելոք է»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, եթե մաքուր է, ինչո՞ւ են այդպիսի խոսակցություններ պտտվում,այսպես ասած «սարքե՞լ են իր գլխին», Անահիտ Աղոյանը պատասխանեց. «Ինչ ասես հնարավոր է այս երկրում: Հնարավոր է ամեն ինչ: Բայց ինքը, որ ե՛ւ խելոք է, ե՛ւ մաքուր է՝ դրան ես չեմ կասկածում: Խելոք մարդը չի կարող շատ հիմար բաներ անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մաքրուհու գովքը մաքուր սերժի մաքուր վարձապետին: