Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատի աղմկահարույց բացահայտումների անաղմուկ հետեւանքները. (Տեսանյութ)

Հունիս 25,2014 18:21

«Դատախազություն ներկայացված 17 գործից 10-ն ընդհանրապես քննության չի ենթարկվել, այսինքն` քրեադատավարական ընթացակարգով չի անցել: Հինգի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել: Երկու նյութ միացվել է մեկ վարույթում և մեկ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սնանկության հատկանիշների փաստի կապակցությամբ: Այսինքն՝ Վերահսկիչ պալատի կողմից հաշվետվությունում տեղ գտած ամբողջական փաստերն ընդամենը 17 դեպքով են ուղարկվել Գլխավոր դատախազություն»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը`պատասխանելով հարցին` որևէ պաշտոնյա պատժվելո՞ւ է ՎՊ բացահայտումների հետևանքով:

Բուն հարցը շրջանցելով, գլխավոր դատախազն ասաց, որ այնուամենայնիվ Վերահսկիչ պալատի 2012-2013 թվականի ուսումնասիրությունների փաստերով հարուցվել են քրեական գործեր` հնարավոր խարդախությունների, պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման, պաշտոնեական հնարավոր անփութությունների, յուրացումների փաստերի հիմքերով: «Այսինքն՝ Վերահսկիչ պալատի կողմից տրված հաղորդումն ինքնին դիտվել է որպես քրեական գործ հարուցելու առիթ, և նրանց մեջ հիմքերի առկայության դեպքում հարուցվել են քրեական գործեր: Ես կարծում եմ, որ մենք ավելի ուշ կխոսենք այդ քրեական գործերի մասին: Այսինքն՝ փաստ, այսօր է հարուցվել գործը, իսկ արդյունքներին ավելի ուշ կանդրադառնանք»,- ասաց Կոստանյանը:
Aravot.am-ի հարցին`այդ 17 գործերի թվում են նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած գործե՞րը, որոնք նա ԱԺ նախագահի պաշտոնում էր ուղարկել Գլխավոր դատախազություն, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Հովիկ Աբրահամյանն ինչ նյութեր է ուղարկել, ես խոսում եմ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության մասին: Թե այդ նյութերի մի մասն ուղարկվել է Հովիկ Աբրահամյանի կողմից, մյուս մասը՝ Վերահսկիչ պալատի նախագահի, դա արդեն չորրորդ հարցն է»:


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ինչ որ բարձրարժեք բան կա նոր դատախազի մեջ, բայց գետին հակառակ դողալով տեղ հասնող հայի կերպարն է անծանոթ:Դեռ կտեսնենք վերահսկիչի ստուգումների…Այդ ժամանակ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30