Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը`«մարտի մեկի» գործի մասին

Հունիս 25,2014 18:10

«Ճիշտ ասած, ես չեմ կարող մեկնաբանել երկրորդ նախագահի խոսքերը, ես տեղյակ եմ բոլոր այն տեսագրություններից, տեսաձայնագրություններից, որոնք քրեական գործում կան, թե դրանք մեկ ժամանոց են, թե կես ժամանոց, ես չեմ կարող ասել»,-այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Լրագրողը նկատեց,  որ մարտի 1-ի դեպքերից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե ամենքն ու ամեն ինչ տեսագրված է ու հետաքրքրվեց`եթե տեսագրված է՝ ինչո՞ւ գործը մինչ այժմ չի բացահատվել: Ինչ վերաբերում է մարտիմեկյան գործով առաջընթացին, Կոստանյանն ասաց. «Ամեն քրեական գործ չէ, որ բացահայտվում է 6 տարվա ընթացքում կամ մեկ տարվա ընթացքում, գործի բացահայտումը կարող է տևել երկար ժամանակ և արդյունքը լինի ձեզ համար աննախադեպ: Այստեղ կարևոր է, որ պետությունը և իրավապահ համակարգը կարողանան ապահովել մի քանի սկզբունքներ: Ցանկացած երկրի իրավական համակարգով սահմանվում է արդյունավետ քննության իրավական պարտակությունների ապահովում: Արդյունավետ քննությունը ենթադրում է երեք հիմնական գործընթացների ապահովում` լրիվություն, բազմակողմանիություն և օբյեկտիվություն, անկախ նրանից դրանց առկայության դեպքում գործը բացահայտվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե մենք կարողանանք ապահովել այս երեք սկզբունքների առկայությունը, ես ասում եմ, որ արդյունքում կունենանք գործի բացահայտվածություն: Հետևյալ գործի քննության ընթացքում մեր հիմնական գործը պետք է լինի կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները` քննարկել բոլոր հնարավոր տարբերակները ու հանգամանքները, բայց ինքներդ լավ գիտեք, որ ծավալը հաշվի առնելով դա բավական ժամանակատար գործ է: Այն հանգամանքը, որ նախաքննությունը դեռևս շարունակվում է, կարող ենք փաստել, որ նախաքննությունը շարունակելու անհրաժեշտությունը` լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը միաժամանակ դեռևս ապահովված չեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30