Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Աշոտ Սուքիասյանի արտահանձնումն «օֆշորային սկանդալի» գործին նոր թափ կհաղորդի». (Տեսանյութ)

Հունիս 25,2014 17:59

«Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդիկ չեն դատապարտվի, ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Անպատժելիության մթնոլորտը հանցավորության աճին է նպաստում: Բոլորն իրենց արարքի համար պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`այսինքն, նախկին դատախազի պաշտոնավարման օրոք անմեղները դատվե՞լ են, Գեւորգ Կոստանյանը նախ ասաց, որ ինքն իր պաշտոնավարման շրջանի համար է պատասխանատվություն կրում, ապա հավելեց, որ նախկին ժամանակաշրջանի մասին ոչինչ ասել չի կարող, հետո հավելեց, որ ինքը նախկինում եղած նման դեպքերի ծանոթ չէ: Վերջին շրջանում մեր երկրում կրակոցների ավելացման մասին հարցին պատասխանելով՝ Գևորգ Կոստանյանն ասաց, որ պարզապես հիմա դրանց մասին ավելի շատ է խոսվում: Նա վստահեցրեց, որ ոստիկանությունը լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, և այսօր արդեն լուրջ արդյունքներ կան:

Հարց հնչեց Քննչական կոմիտեի մասին: Լրագրողը նկատեց, որ խոսակցություններ են շրջանառվում, թե Կոստանյանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ կառույցը նախկին դատախազ Աղվան Վարդանյանը չղեկավարի, այլ՝ «իր մարդը»: «Ինձ համար տարբերություն չկա, թե ո՞վ կլինի քննչական կոմիտեում, ինձ համար տարբերություն չկա, թե այդ մարմինն ի՞նչ կառուցվածք կունենա, իսկ թե ո՞վ կղեկավարի, դա առավել ևս դատախազության գործառույթների վրա չի ազդում, ով ուզում է, թող լինի»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Օֆֆշորային սկանդալին վերաբերող հարցին էլ, որում «գլխավոր դերակատարներ» են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ, այդ գործը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Ըստ նրա՝ այն փաստը, որ գործում ներառված անձանցից Աշոտ Սուքիասյանն արդեն արտահանձնվել է, նոր թափ կհաղորդի գործի քննությանը: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ գլխավոր դատախազը հրաժարվեց ասել: 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30