«Ոստիկանի կողմից հատուկ միջոցներ կամ ուժ կիրառելը սահմանված է օրենքով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, լրագրողների խնդրանքով անդրադառնալով հունիսի 23-ին Սարյան փողոցում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա նշեց, որ շատ դեպքերում ուժի կամ հատուկ միջոցների չկիրառումը կարող է ոստիկանի համար խնդիրներ առաջացնել:
Ըստ գլխավոր դատախազի՝ Սարյան փողոցում տեղի ունեցած դեպքերով պետք է խոսել ոչ թե ուժի կիրառման կամ չկիրառման, այլ ֆիզիկական ուժի կիրառման համաչափության մասին: Ըստ գլխավոր դատախազի, ոստիկանությունը նման դեպքերում ուժ կիրառում է այն ժամանակ, երբ իր պարտականությունների կատարումն այլ կերպ անհնար է: Գեւորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ իր կողմից ցուցում է տրված, որ եթե այդ օրվա հետ կապված դեպքերով բռնության կամ հանցագործության վերաբերյալ բողոքներ ստացվեն` ամբողջական քննություն իրականացվի: Ասաց նաեւ, որ հիմքեր են նախապատրաստվում դեպքով քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու վերաբերյալ:
Կոստանյանը կարծում է նաեւ, որ պետք է քննվեն նաեւ ոստիկանների նկատմամբ բռնության կիրառման հնարավոր դեպքերը: Այդ օրը ոստիկանների կողմից բռնության ենթարկված «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը նկատեց, որ այդ օրը վնասվածքներ ստացած մարդիկ միայն այսօր են ենթարկվում դատաբժշկական քննության եւ հետաքրքրվեց`ձգձգումը չի՞ նպաստում ապացույցների չեզոքացմանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ