Լրահոս
Օրվա լրահոսը

Սիաբանդովի գործով ապացույցները հետազոտվեցին

Հունիս 25,2014 17:35

Ազգությամբ եզդի Վլադիմիր Սիաբանդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ռիչի» բարի մուտքի մոտ վիճաբանել է Քյարամ Ավդոյանի հետ և դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել: Քյարամ Ավդոյանը մահացել է:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել կարեւորագույն վկաներից մեկը՝ Արսեն Մարտիրոսյանը:
Նա աշխատել է տվյալ բարում:

Տուժողի ներկայացուցիչները ասացին, որ կարեւոր է Ռոման Մամոյանի գալը, նաեւ դիմեցին դատարանին, որպեսզի միջոցներ ձեռք առնեն վկային բերման ենթարկելու համար:
Ասվեց, որ մարտից սկսվել է դատական նիստերը, սակայն նա չի ներկայանում: Ըստ տուժողի ներկայացուցիչներից մեկի` վկան ցանկանում է լքել Հայաստանը, մեկնել Ֆրանսիա:

Դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց, որ վկայի նկատմամբ բերման որոշում դատարանը մեկ անգամ արդեն իսկ կայացրել է:

Հրապարակվեց վկայի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը:
Համաձայն դրա, դեպքի օրը իրենց բար են եկել երկու անձ, որոնք պատվիրել են մեկ շիշ կոնյակ եւ «Ռաֆայելո» շոկոլադ: Նրանց հետ կապված որեւէ արտառոց բան չի տեսել վկան:Նրանցից մեկը մոտեցել է իրեն, հարցրել, թե 5000 դրամ գումարը բավարա՞ր է վճարելու համար:

Վկան ասել է, որ գումարը բավարար չէ, քանի որ այն կազմել է 10 հազար դրամից ավել:
Նա ասել է, դուրս կգա, եւ կմոտենա:Քիչ հետո վկան տեսել էր, որ դարակի վրա հաճախորդը թողել է «Նոկիա» տիպի հեռախոսը:Նա կարծել է, թե հեռախոսը հաճախորդը թողել է, որպես երաշխիք պակասորդ գումարը բերելու համար:Փակել է բարը ու գնացել:Հրապարակման կեսից վկայի հայրը դատարանին ներկայացրեց մի տեղեկանք որդու բացակայելու վերաբերյալ:

Մեղադրողը հրապարակեց նաեւ նրա եւ անմեղսունակ ճանաչված Վլադիմիր Սիաբանդովի հետ արեւերես հարցաքննության արձանագրությունը, Սիաբանդովի եւ հանգուցյալի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները, նաեւ՝ դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննության, դեպքի վայրի զննության արձանագրությունները, այլ ապացույցներ եւս:

Դատական նիստին մասնակցում են հանգուցյալի սեւազգեստ հարազատները:
Սիաբանդովն ընդհանրապես բառ չի ասում, չի նայում որեւէ մեկին, գլուխը կախ է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30