Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սեւանում գազի գինը 160, Տավուշում 200 դրամ է

Հունիս 25,2014 17:18

Վարորդները գերադասում են մեքենաները լիցքավորել Սեւանում Տավուշի մարզի վարորդները դժգոհում են, որ Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 160 դրամով: Նշենք, որ Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով:

Տավուշցի վարորդները հայտնում են, որ Սեւանի ավազանում իրենց ավտոմեքենաները լիցքավորելու դեպքում իրենք ավելի երկար ճանապարհ են անցնում, քան Տավուշի մարզում նույն քանակի գազով ավտոմեքենան լիցքավորելու դեպքում: Գուցե դա պայմանավորված է Սեւանի սառը կլիմայո՞վ, երբ լիցքավորման ընթացքում գազը հասցնում է «նստել»: Տավուշի մարզի տաքսի ծառայությունների վարորդները,ովքեր աշխատում են մարզից Երեւան եւ հակառակ երթուղիներով, սովորաբար իրենց ավտոմեքենաների գազալցավորումը կատարում են Սեւանի լցակայաններում: Ինչո՞ւ է Տավուշի մարզի ավտոգազալցավորման կայաններում գազն ավելի թանկ վաճառվում: Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներն այլ մարզերում ապրողների համեմատ ավելի վճարունա՞կ են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. nver says:

    կարողա պարզ չի նախկին մարզպետի հավին ով պտի քշա աներ ու անի որ նրա կալոնկեքում խաբեություն չլնի Նույնն էլ մնացածների դեպքում

  2. vendetta says:

    հօրն է քաշել, ճտերի առաջն առեք.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30