Այսօր՝ հունիսի 25-ին, ԱԻն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան ՀԷԿ 1-ի ջրամբարում տղամարդու դի է հայտնաբերվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետի օպերգծով պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: Տեղում են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ մեծ թվով աշխատակիցներ և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին նկատել են ՀԷԿ-ի աշխատակիցները, ովքեր և ահազանգել են համապատասխան կառույցներին: Դին, սակայն, հայտնաբերվել է Մաշտոցի վարչական տարածքում:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում