Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀԳՄ անդամներն ազատ են ընտրություն կատարելիս: «Էստեղ ոչ ոք որեւէ գրողի ձեռքը չի բռնում, ոչ էլ որեւէ գրողի ուղղորդում է, թե ինչ գրի: Գրողն ազատ է, ուզո՞ւմ է գալ միություն, թող գա, չի՞ ուզում՝ թող դուրս գա միությունից…Մենք չենք խնդրում, որ գան միություն, ոչ էլ խնդրում ենք, որ մեզ խղճալով մնան»,-հավելեց նա:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ