«Համակարգային կոռուպցիայի դրսեւորման մասին դատախազության համակարգում մենք չենք կարող խոսել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Պաշտոնավարման օրից սա գլխավոր դատախազի անդրանիկ մամուլի ասուլիսն էր: Գեւորգ Կոստանյանն, իհարկե, չի բացառում առանձին կոռուպցիոն դրսեւորումները ու խոստանում է. «Դրանք կչեզոքացվեն, եւ տվյալ դատախազները քրեական ու վարչական տույժերի կենթարկվեն»: «Ստորություն է որեւէ դատախազի կողմից կոռուպցիոն դրսեւորումը թե՛ համակարգի, թե՛ հասարակության նկատմամբ»,- հայտարարեց գլխավոր դատախազը: Նա նաեւ նկատեց, որ տարօրինակ է, բայց կոռուպցիայի բացակայությունը դժգոհություններ է առաջացնում այդ սխեմայում գործողների մոտ, քանի որ սխեմայի գործողության պարագայում բոլորն էլ գոհ են լինում, ու հասնում են իրենց ցանկալի արդյունքին:
Գեւորգ Կոստանյանն ասաց, որ իր առջեւ դրած ծրագրային խնդիրները լուծելու ուղղությամբ ինքը քայլեր է արել, եւ դրանք հաջողություններ են գրանցել:
«Հոկտեմբերի մեկից շուրջ 80 դատախազ ազատվեց աշխատանքից, այդ թվում նաեւ՝ ազնիվ եւ անձնուրաց աշխատող: Այստեղ գործ ունենք դատախազական սերնդափոխության փաստի հետ: Ներգրավել ենք հատկապես գիտական ասպարեզում իրենց բարձր դրսեւորած անձանց: Ինչն իր հերթին արդեն նաեւ հանգեցրել է նրան, որ հասարակության մեջ դատախազի կերպարի նկատմամբ նոր ընկալումներ են ձեւավորվել»,- ասաց գլխավոր դատախազը: Եղել են նաեւ կառուցվածքային փոփոխություններ`առավել թափանցիկ աշխատանք ապահովելու համար: Նա չի կիսում այն մտահոգությունները, որ այդպիսով դատախազական համակարգը կձախողվի: «Փոփոխությունը շատ կտրուկ եղավ, բայց այն բերեց էական դրական փոփոխություններ, եթե դրանք տեսանելի չեն, շուտով կերեւան»: Կոռուպցիայի կամ կաշառքի որեւէ փաստի կապակցությամբ, հոկտեմբերի մեկից սկսած Գեւորգ Կոստանյանը որեւէ դատախազի դատի չի տվել, բայց չի բացառում, որ առաջիկայում նման բան չի լինի: Կոստանյանն ասաց, որ դատախազների համար ինքը չափանիշներ է սահմանել, եւ նրանցից շատերն ինքնակամ են լքել պաշտոնը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչ եք ասու՞՞՞՞՞՞՞՞՞մ: ???????????????Իսկ մենք չէինք էլ կասկածում