Լրահոս
Օրվա լրահոսը

 ԱԳՆ-ն եւ ԱԱԾ-ն հերքում են Ադոնցի վերաբերյալ լուրերը

Հունիս 25,2014 15:26

Այսօր թերթերից մեկը հրապարակել էր հոդված, որը տարածել էին գրեթե բոլոր կայքերը, որում Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի մասին տեղեկություններին էին: Հոդվածում գրված էր, թե «Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ եւ ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ եւ 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել եւ անարգել տանել Հայաստան»։

Հայաստանի արտաքին գործոց նախարարությունից «Առավոտի» հարցմանն ի պատասխան ասացին, որ ԱԳՆ-ն նմանատիպ հարցում չի ստացել: Իսկ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Տեղեկատվությունը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»:

Նույն պատասխանը տվեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Ա. Բաղրամյանը. «Նման տեղեկություն չունեմ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30