Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմորդների կողմից պահանջված են այն մասնագիտությունները, որոնք աշխատաշուկայում պահանջարկ չունեն

Հունիս 25,2014 15:05

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց, որ այսօր դիմորդների կողմից առավել պահանջված են պահանջարկ չունեցող մասնագիտությունները:

«Դիմորդն ունի մասնագիտության ազատ ընտրության հնարավորություն,- ասում է ԿԳ նախարարը,- չէ՞ որ պետությունը, կառավարությունը, նախարարությունը որևէ կապ չունի դիմորդի այս կամ այն մասնագիտական նախասիրության հետ: Ընտրությունը կատարում է դիմորդը՝ ընտանիքի, շրջապատի ազդեցությամբ, «ընտանեկան մասնագիտական ժառանգականության», մանկական երազանքի և այլ սկզբունքներից ելնելով: Եթե մարդն ունի ընտրելու ազատություն, ապա պետք է վստահաբար կրի նաև այդ ընտրության պատասխանատվությունը: Իհարկե, նախարարությունը պատասխանատու է այդ երեխաների համար միջավայր ապահովելու հարցում, բայց պատասխանատու չէ մասնագիտական ընտրության ձևավորման վերջնական փուլում աշխատաշուկայում այդ կապն ապահովելու տեսանկյունից»:

Ա. Աշոտյանն ասում է, որ աշխատաշուկայում մի շարք մասնագիտությունների գծով մեծ պահանջարկ կա, մինչդեռ այդ մասնագիտություններով դիմորդների բավարար քանակ չկա, և հակառակը՝ չկա պահանջարկ, բայց կան դիմորդների բազմաթիվ հայտեր:
«Բոլորը հարցնում են՝ ինչո՞ւ մենք չունենք, օրինակ, պատշարներ, քարտաշներ: Երբ ասում ես՝ բեր երեխային տանենք այնտեղ, թող պետպատվերով սովորի, կրթաթոշակ էլ ստանա, հազվադեպ ես դրական արձագանք ստանում,- ասում է Ա. Աշոտյանը,- Սա նշանակում է, որ խնդիրը բարձրացնողների մեծ մասը, իրականում, խնդիրը բարձրացնում է բարձրաձայնելու նպատակով: Հենց որ հարցը գալիս-հասնում է իր հարազատին, բարեկամին, երեխային, նորից գործում են հին, իներցիոն կարծրատիպերը՝ ոչ, իմ երեխան պիտի գնա բարձրագույն կրթություն ստանա, անպայման պիտի բժիշկ, իրավաբան կամ տնտեսագետ դառնա»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30