Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ընդունվեց Ադրբեջանի դեմ հայտարարություն

Հունիս 25,2014 14:51

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարությունը: Այն ստորագրել են ԵԽԽՎ 28 պատվիրակներ:

ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայտարարության տակ ստորագրած անձինք իրենց մտահոգությունն են հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում իրավիճակի վատթարացման մասին։

Հայտարարությունում մասնավորապես ամրագրված է. «ԵԽԽՎ-ն պետք է հրատապ գործողություններ իրականացնի` հաշվի առնելով այն զեկույցները, որոնք վկայում են Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության սահմանափակումների, կամայական ձերբակալությունների և բանտարկությունների մասին, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են ընդդիմադիրներին և անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար, սահմանափակելու հասարակական կազմակերպությունների գործունեությունը»:

Նշված հայտարարությամբ կոչ է արվում Ադրբեջանին հարգել մամուլի և խոսքի ազատությունը, համապատասխանեցնել օրենսդրությունը ԵԽ չափանիշներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Ինչպես տեսնում եմ,Ադրբեջանը հասունացել է ԵՄ անդամակցելուն….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30