Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը դիմելու է վարչական դատարան՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման համար

Հունիս 25,2014 14:31

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, հայտարարեց, որ ՕԵԿ խմբակցությունը այսօր դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ գնի վերանայման պահանջով, իսկ վաղը արդեն դիմում կներկայացնի վարչական դատարան՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գների վերանայման համար։ «Մեկ տարվա ընթացքում, ստացվում է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է 37 տոկոսով ՝ հաշվի առնելով այն, որ անցյալ տարվա հուլիս ամսին արդեն 8 դրամով թանկացել էր։ Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի առաջնային կենսական ապրանքների գների հետ, եթե ամեն ինչ կապված է գազի եւ էլեկտրաէներգիայի հետ»: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց հետ դատարան են դիմել նաեւ 10-ից ավելի հասարակական կազմակերպություններ:

Հ. Մարգարյանը հայտնեց, որ իրենց կուսակցությունը քայլերը որեւէ մեկի հետ չի համաձայնեցնում։ Պատգամավորի խոսքերով՝ իրենց կուսակցությունը դրական մոտեցում է ցուցաբերում քառյակի առաջարկած պահանջներին, սակայն քառյակը հնգյակ դարձնելու խնդիր իրենց կուսակցությունում չի քննարկվել. «Մի կողմից մենք գործ ունենք կոնկրետ հայտարարությունների հետ, իսկ մյուս կողմից գործ ունենք գործողությունների հետ, որոնք կատարում է ՕԵԿ-ը եւ մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները»:

Նա նաեւ անդրադարձավ Ազգային ժողովի կողմից ընդունված մի քանի օրինագծերի եւ առանձնացրեց, որ իրենց կուսակցության պայքարի արդյունքում էր, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարվեցին եւ նվազեցվեց վարորդների կատարած խախտումների տուգանքների չափերը: Հ. Մարգարյանը կարծում է, որ քաղաքում այդքան շատ արագաչափեր պետք է չլինեն եւ դրանց վերացման վերաբերյալ նույնպես պետք է որոշումներ ընդունվեն:
Հ. Մարգարյանի պնդմամբ՝ այն տուգանքները, որոնք սահմանվում են, պետք է համաձայնեցնել ժողովրդի նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների եւ միջին եկամուտների հետ, որպեսզի մեկ տուգանքով քաղաքացին սնանկ չճանաչվի:
Շրջանառության հարկի նվազեցման մասին խոսելիս՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այն պետք է տարածվի ոչ միայն առեւտրականների, այլեւ բոլոր այլ տնտեսվարող սուբյեկտների վրա:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30