Լրահոս
Օրվա լրահոսը

Էվանդեր Հոլիֆիլդ. «Մարմնի բոլոր մասերն էլ կարելի է ուտել»

Հունիս 25,2014 14:03

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իտալիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ Լուիս Սուարեսի եւ Ջորջիո Կյելլինիի միջեւ տեղի ունեցած միջադեպում իտալացուն ամենից լավ, թերեւս, հասկանում է ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը (նկարում՝ աջից):

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը հումորով է արձագանքել այդ դրվագին՝ հիշելով իր եւ Մայք Թայսոնի միջեւ հանրահայտ մենամարտը, որում «Երկաթյա Մայքը» կծելով իրեն զրկեց ականջի մի մասից:

«Twitter»-ի իր էջում Հոլիֆիլդը հումորով գրել է. «Կարծում եմ՝ մարմնի բոլոր մասերն էլ կարելի է ուտել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ AP/LaPresse-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30