Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղոլորտին: Ծանոթությունն սկսվեց Արցախի գյուղատնտեսության նախարարության վերջերս շահագործման հանձնված շենքիաշխատանքային պայմաններից, ուր և կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության ներկայիս վիճակի մասին: Արցախի գյուղատնտեռսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի կարծիքով, վերջինիս արդյունքները գնալով ավելի տպավորիչ են դառնում: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հավաստիացմամբ` լինելով նույն տնտեսական դաշտում և խնդիր ունենալով ավելի խորացնել փոխադարձ ինտեգրումը, Հայաստանի գյուղատնտեսության պատասխանատուները այսուհետ ևս կշարունակեն համակողմանիորեն նպաստել Արցախի գյուղատնտեսության զարգացմանը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում ոլորտի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, նախարարները եղան հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում, որըվերջերս է համալրվել ժամանակակից սարքավորումներով և «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն»-ի ցանքերում` ծանոթացան մշակվող սորտերին:
Այցելությունը շարունակվում է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև