Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը պատմում է, թե ինչպես են փորձել վերացնել իր որդուն ու նախկին կնոջը

Հունիս 25,2014 13:54

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը քիչ առաջ հայտարարություն ընթերցեց:

«2009-ից սկսած ռուսական հատուկ ծառայությունները հատուկ գործողություններ են կատարել իմ դեմ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իմ անձը ու ֆիզիկապես ոչնչացնել ինձ ու որդուս: Ռուսական KGB-ն իր գործակալներ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի օգնությամբ Հայաստանում ձեւավորել են Թուրքիա-Ադրբեջան գաղտնի ծառայությունների գործող գործակալական ցանց… այս գործակալական ցանցը իմ դեմ է փորձել օգտագործել, նաեւ որդուս եւ նախկին կնոջս…բոլոր այն քաղաքացիները, որոնք կփորձեն իրական պայքար մղել հանուն Հայաստանի, պետք է վարկաբեկվեն, ապա ոչնչացվեն»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Նա իր հայտարարության մեջ անդրադարձավ նաեւ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշմանը եւ նկատեց, որ այն խորհրդանիշ է ստալինյան հալածանքների. «Այն նաեւ խորհրդանիշ է Հայաստանում ամենամոտ ապագայում սպասվող քաղաքական հալածանքների՝ ընդդեմ սկզբունքային քաղաքացիների»:

Ապա դատավորին դիմեց եւ ասաց, որ դատարանում պետք է փակցնել «Հանուն Ռուսաստանի ֆեդերացիայի» պաստառ եւ հետո շարունակել դատավարությունը:
Նաեւ ասաց, որ դատավորի դեմ ոչինչ չունի.« նախկինում եղած կոնֆլիկտից հետո նույնիսկ առաջացել է ձեր նկատմամբ հարգանք»: Նրա ելույթից հետո բոլորը ծափահարեցին ու բրավո գոռացին:

Ամբաստանյալ Ալեք Պողոսյանն էլ միջնորդեց, որ դատական նիստը վարեն Ռուսաստանից ուղարկված դատավորները: «Դուք՝ որպես հայ, կարող է կաշառված լինեք, գործընթացը գնում է ի շահ Ռուսաստանի, միջնորդում եմ, որ դատական գործընթացը անցկացնեն նրանց կողմից ուղարկված դատավորները»,- դատավորին դիմելով՝ ասաց Ալեք Պողոսյանը:

Միջնորդությանը միացան նաեւ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները.« Թող ռուսները նստեն այստեղ եւ ներկայացնեն մեղադրանքը»,- ասաց պարոն Հարությունյանը:
Դատավորը այս պահին խորհրդակցության սենյակում է՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Աչքներս լույս,Պարույր Հայրիկյանը քիչ էր հիմա էլ Շանթը: Եթե ԿԳԲ-ն չլիներ կյանքը ավելի անհետաքրքիր կլիներ: Անկեղծ ասած Շանթին ես ավելի լուրջ էի ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30