Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «16 միլիոնը տվել եք, որ գյուղացի կնոջը Տիգրան Սարգսյանը կով կթե՞լ սովորեցնի»

Հունիս 25,2014 13:30

«Եթե դա գնահատենք որպես ինքնապաշտպանություն`ինքը փորձում է արդարացնել նախագահ եղած ժամանակ արածները, դա էլ բնական է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին, կարծիք հայտնեց Հայաստանի 1991-95 թթ. Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը խոսել էր «Որոտան» ՀԷԿ-երի կասկադի վաճառքից, կարմիր գծանշումներով հասարակությանը թալանելուց, կոռուպցիայից:
«Գողի վրա գլխարկն այրվում է՝ նման ասացվածք կար»,- ասաց Ազատ Արշակյանը`շարունակելով. «Իսկ ընդհանրապես, Քոչարյանի ասպարեզ իջնելն ու այդ ձեւով հանդես գալը խորհրդանշական է, դրա մեջ սիմվոլ կա: Դա մեր պետության դեմ ագրեսիայի դրսեւորումներից մեկն է: Մինչ այդ Կիսելյովին ուղարկեցին, եթե թարգմանենք`քացախ կստացվի: Ապա`Լավրովին, մի քիչ ավելի թույլ: Իսկ Քոչարյանի ասպարեզ գալով՝ ինչ-որ մեկը մեզ սպառնում է`այսպիսի զենք էլ ունենք ՀՀ-ի դեմ: Մեզ ասում են՝ եթե դուք սխալներ թույլ տաք, դուք հետ կստանաք Քոչարյանին: Նա հայտ է ներկայացրել, իսկ մենք կօգնենք: Հիմա թույլ չեն տալիս, որ Հայաստանում տնտեսական աճ լինի, Հայաստանին ու հայ ժողովուրդն խանգարում են, որ լավ ապրի»:

Մյուս բանախոս, նույն թվականներին ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ապա ազգային անվտանգության գծով Ռոբերտ Քոչարյանի խորհրդական եղած Գառնիկ Իսագուլյանը, նախկին շեֆի վերջին հարցազրույցը «բավականին արժեքավոր» է համարում: Նա կարծում է, որ Քոչարյանը հստակ մատնանշում է այն բոլոր գործարքները, որոնք բացասական են:

Գառնիկ Իսագուլյանը նաեւ տարակուսեց, որ Հայաստանի անկախության համար պայքարած մարդիկ ասում են, թե Հայաստանը ոչ մի ձեւով ազատ չէ ու Ազատ Արշակյանին հարց ուղղեց.

– Սերժ Սարգսյանն ո՞ւմ կողմից է ղեկավարվում:

– ՀՀ-ի իշխանությունը լիարժեք չի եղել իր գոյության օրից: Ամբողջ համակարգը իմպերիայի կողմից է ղեկավարվում:

– Այդ դեպքում ի՞նչ խնդիր ունի ՌԴ-ն վախեցնելու Սերժին` Քոչարյանով:

– Սերժ Սարգսյանն իշխող կուսակցությունը դարձրեց ԵԺԿ անդամ. դա նշանակում է որդեգրել արժեքային համակարգ, մինչ այդ հնարավորությունը եղել է ու չի արվել քայլը: Սերժը շատ կարեւոր քայլեր արեց Եվրոպայի հետ: Դա տհաճ էր ՌԴ-ին ու կասեցրեց: Դա նշանակում է որ Սերժը տարբերվում է:

-Ի՞նչ տվեց Հայաստանին եւ հային այդ չորս տարվա կուրսը, բացի նրանից, որ տնտեսական վիճակը վատացավ, արտագաղթը մեծացավ… գնացեք հանձնվեք ում ուզում եք: Մտնենք Թուրքիա, կարող է լավ փողեր տան աշխատավարձերը կբարձրանան: Չի կարելի Հայաստանի ներքին քաղաքական կյանքը կապել ինչ-որ կառույցների հետ: Եթե չորս տարի մի գործ պիտի անեինք ու մի գիշերում փոխվենք, ի՞նչն է դրա լավ, Եվրոպայի համար էլ դարձանք ոչ հուսալի:

-Բացի ապաշնորհ կառավարումից մեծ նշանակություն ունի նաեւ իմպերիան: Ձեր ասածները դրա ապացույցն են:

– Վարկերը տվեցին`մարդիկ կերան. ի՞նչ կապ ունի իմպերիան: ԵՄ-ն միլիարդից ավել վարկ է տվել, ինչ եք արել. 16 միլիոնը տվել եք, որ գյուղացի կնոջը Տիգրան Սարգսյանը կով կթե՞լ սովորեցնի:

– Տիգրանի մասին շատ վատ բաներ կարող եմ ասել, բայց տեղը չի: ՀՀ իշխանության նոմենկլատուրայի ցուցակը գրում է ձեր իմպերիան, թույլ տվեք մենք ընտրենք մեր իշխանությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30