Հեղինակության խաղում 3:0 հաշվով Ավստրալիայի ընտրանուն հաղթելուց հետո Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան միքստ-գոտում AS թերթի լրագրող Խավիեր Գոմես Մատալյանասի կողքով անցնելիս սպառնացել է նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրել: «Հաջորդ անգամ գլուխդ պոկելու եմ», – ֆուտբոլիստի սպառնալի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:
Հակասությունը շարունակվել է նաեւ տունդարձի ճանապարհին օդանավ նստելիս: Ալբան զայրույթով Մատալյանասին մեղադրել է դավաճանության մեջ:
Ինքը՝ լրագրողը, տարակուսանքի մեջ է եւ պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսքը: Նա չի հիշում, որ Ժորդի Ալբայի մասին որեւէ տող գրած լինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ theguardian.com-ի