Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստը քիչ առաջ սկսվեց: Ամբաստանյալների փաստաբանները դժգոհեցին դատարանում աշխատելու անհրաժեշտ պայմաններ չլինելուց: Դատարանի որոշմամբ սեղան բերվեց պաշտպանի համար:
Նախքան դատական նիստը սկսվելը դատավոր Մնացական Մարտիրոսյանը հարցրեց կողմերին` դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն կա՞, թե՞՝ ոչ:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը տեղից վեր կացավ ու հայտնեց, որ էլի է դատվել.«Էն վախտ էլ ես ինքնաբացարկ չեմ հայտնել, հիմա էլ չեմ հայտնելու, որովհետեւ չեմ կարծում, որ ինքնաբացարկ հայտնեմ, մեկ ուրիշ արդարը կլինի: Դատավորը թող մնա նույնը, ինքնաբացարկը ո՞րն է: Թող տղերքն էլ որոշեն»:
Դիմելով իր ընկերներին՝ պարոն Հարությունյանն ասաց.«Իրավունք ունեք ձեր դիրքորոշումը հայտնել: Տղերք, եթե ուզում եք, խոսեք, բայց որեւէ մեկիս արժանապատվության հաշվին չլինի զիջումներ: Բոլոր հարցերում ազատ եք փաստաբան վերցնելու, թողնելու: Կարող եք ասել՝ միլիցուն խփել ենք, լավ ենք արել, հիմա էլ ներողություն ենք խնդրում»:
Հետո դիմելով ամենաերիտասարդ ամբաստանյալներին՝ ասաց. «Մկո, Ավիկ, Սեւակ ջան լավ սկսել եք ձեր կյանքը, ուզում եմ արժանապատիվ ապրեք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ