Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբ ֆուտբոլասերը աշխարհի առաջնության ժամանակ վարքագծի կանոններ է սահմանել կնոջ համար

Հունիս 25,2014 12:32

Այդ երկրի մի մոլի ֆուտբոլասեր մեծ թղթերի վրա տպել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում կնոջ պահվածքի կանոնները եւ որպեսզի նա ոչինչ չմոռանա կամ չշփոթի, փակցրել է տան տարբեր հատվածներում:

Եվ այսպես:

Եթե աշխարհի առաջնության ընթացքում կինը ցանկանա հյուր գնալ բարեկամներին, պարտավոր է այդ մասին ամուսնուն տեղյակ պահել խաղն սկսվելուց առնվազն երկու ժամ առաջ:

Առեւտրի կենտրոններ հաճախել կարելի է միայն այն օրերին, երբ մունդիալում ոչ մի հանդիպում չի անցկացվում:

Արգելվում է որեւէ կերպ մեկնաբանել ամուսնու վարքագիծը, երբ նա շատ հիասթափված, կամ ուրախացած է Բրազիլիայում այս կամ այն իրադարձությունով: Սա հատկապես պարտադիր պահանջ է՝ ընտանիքն ու ամուսնությունը վտանգի տակ չդնելու համար:
Վճռորոշ խաղերի ժամանակ կինը պարտավոր է ամուսնու հետ երկրպագել նրա սիրած թիմին:

Ֆուտբոլասեր ամուսինը վարքագծի այս կանոնները սահմանել է հենց կնոջ համար: «Զայրույթի պահին ես կարող եմ ձեռքիս տակ ընկած իրը շպրտել ու չէի ցանկանա, որ այն պատահաբար դիպչեր քեզ: Ինձ համար կարեւոր է, որպեսզի քո գեղեցկությունը մնա այնպիսին, ինչպիսին եղել է ու կա», – գրել է տղամարդը «կանոններում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ vk.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30