Ինչպես հայտնի է՝ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին, դա գնահատել որպես ծայրահեղ կասկածելի գործարք ու հայտարարել, թե մեղավորները վաղ թե ուշ պատժվելու են, եւ դա ընդամենը ժամանակի հարց է։ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն էլ, երեւի գլխի ընկնելով, որ վաղ թե ուշ պատիժ կրելու ամենահավանական թեկնածուն ինքն է, երեկ որոշել էր պատասխանել Քոչարյանին։
Բայց պատասխան, որպես այդպիսին, չկար։ Արմեն Մովսիսյանի «հակահարվածի» հիմնական միտքն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին (ավելի կոնկրետ՝ 2003-ին) իշխանությունները ճիշտ նույն սկզբունքով վաճառել են Սեւան-Հրազդան կասկադն ու Հրազդանի ՋԷԿ-ը, եւ եթե այն ժամանակ այդ գործարքները «զարմանալի» չեն եղել՝ հիմա չարժե զարմանաք Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի առթիվ։ Պարզ ասած՝ Արմեն Մովսիսյանն անուղղակիորեն ընդունում է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքն ապօրինի է, բայց պնդում է, որ Քոչարյանը ժամանակին դրանից «բեթար» ապօրինություններ է արել։
Սա իսկապես շատ «առողջ» բանավեճ է։ Ընդ որում՝ սա այն եզակի դեպքերից է, երբ երկուսն էլ իրավացի են։ Խոսքն էլ այնպիսի հանցագործությունների մասին է, որոնք վաղեմության ժամկետ չունեն, որովհետեւ պետությանը ոչ միայն հսկայական նյութական վնաս է հասցվել, այլեւ վտանգվել է երկրի փաստացի ինքնիշխանությունը։ Եվ այս առթիվ արժե երկու հարցադրում անել, մեկը «բարոյականության» ոլորտից, մյուսը՝ գործնական։ 1. Արդյո՞ք նախկին իշխանությունների կողմից համանման հանցագործություն կատարելու փաստը հաջորդ իշխանություններին իրավունք է տալիս կրկնել այդ հանցագործությանը։ 2. Հնարավո՞ր է արդյոք վերացնել կատարված հանցագործությունների հետեւանքները եւ վերականգնել պետությանը հասցված վնասը։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում