Պաշտպանական ճառը երկարատեւ էր
2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության հունիսի 23-ի նիստում պաշտպանական ճառով հանդես եկան Դավիթ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը եւ Վաղինակ Գեւորգյանը: Նրանց ճառը տևեց մոտ 5 ժամ:
Պաշտպան Ե. Սարգսյանը դատարան էր բերել մանեկեններ, որոնց միջոցով ցուցադրեց արձակված միակ կրակոցի հետագիծը: Ըստ նրա՝ Դավիթ Խաչատրյանի արձակած կրակոցից հետո գնդակը կպել է Հրաչյա Սարգսյանի գլխին, հետո՝ պատին, այնուհետեւ հետացատկով սպանել Լյուքս Ստեփանյանին, դրանով պաշտպանը կասկածի տակ դրեց կատարված դատական փորձաքննության եզրակացության անաչառությունը: Երեմ Սարգսյանը դատարանին խնդրեց մեղադրանքը վերաորակավորել որպես անզգուշությամբ պատճառված մահ կամ աֆեկտի վիճակում գտնվող անձի գործողությունների հետեւանք: Դ. Խաչատրյանի մյուս պաշտպան Վաղինակ Գեւորգյանը դատարանից խնդրեց հաշվի առնել պատիժը մեղմացնող հանգամանքները: Նշենք, որ մեղադրական կողմը միջնորդել էր Դ. Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 4-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ