Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞րն է ՀԱԿ-ի դիրքորոշումը. «Հայկական ժամանակ»

Հունիս 25,2014 11:29

ՀԱԿ խմբակցության քարտուղարի հայտարարություններին հետեւեց top-news.am կայքի ոչ պակաս կոշտ արձագանքը. Այս կայքի գործունեությունը, ինչպես հայտնի է, համակարգում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը. «Արամ Մանուկյանը, իրեն պահելով նորաթուխ սկաուտի կամ պիոների նման, ասել է, թե չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի։

Լավ է, որ նա հասցրել է ավելացնել, թե սա ոչ թե ՀԱԿ-ի, այլ իր կարծիքն է, բայց անմիջապես սկաուտաբար ավելացրել է, թե իր կարծիքով, ՀԱԿ-ում գերիշխում է այս տեսակետը։ Անկասկած, ՀԱԿ-ը լուրջ հետևություններ պետք է անի, որ ունի այսպիսի հին ու պրիմիտիվ անդամ, որը քաղաքականությունում լինելով ավելի քան 25 տարի, այդպես էլ չհասկացավ, թե ինչ է քաղաքականությունը, պետությունը եւ միջկուսակցական հարաբերությունները։ ՀԱԿ-ը պետք է այնքան խոհեմություն ունենա, որ Արամ Մանուկյանին հեռու պահի նմանատիպ քննարկումներից, քանի որ սա իր թեման չէ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30