«Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդավարական ազատական միության՝ ՀԺԱՄ-ի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի հետ՝ պարզելու, թե ինչու կուսակցությունների խոշորացման ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ։
– Պարոն Մկրտչյան, ժամանակին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադրություն ուներ միավորել մի քանի կուսակցություն, որոնցից մեկը նախկինում Ձեր ղեկավարած կուսակցությունն էր՝ՀԺԱՄ-ը։ Ինչո՞ւ այդ միավորումը չկայացավ։
– Նախաձեռնությունը եղել է անձամբ իմը եւ Վազգեն Մանուկյանինը։ Դա եղել է 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, որը մենք քննարկել ենք ե՛ւ Շավարշ Քոչարյանի, ե՛ւ Արշակ Սադոյանի հետ։ Մենք 4-ով հավաքվել ենք ու քննարկել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ վերամիավորվելու ու ԱԺՄ-ի լոգոյի տակ հանդես գալու ծրագիրը։ Բայց այդ ամենը կիսատ մնաց։
– ՀԺԱՄ-ը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության լուծարման մասին հայտարարություն էր տարածել։ Այժմ ՀԺԱՄ-ն ի՞նչ կարգավիճակում է, կուսակցությունն այլևս գոյություն չունի՞։
Կարդացեք նաև
– ՀԺԱՄ-ը դե յուրե գոյություն ունի։
– Տեղեկություններ կան, որ առաջիկայում մտադրություն կա ՀԺԱՄ-ը միավորել ՀՀԿ-ի հետ, կա՞ իրականում նման ծրագիր։
– Չի բացառվում, դա քաղաքական գործընթաց է, որպեսզի ՀԺԱՄ-ը միավորվի Հանրապետական կուսակցությանը։ Իսկ դա եղել է, սկսված է 2012 թվականից, երբ ես ինքս անդամակցեցի Հանրապետական կուսակցությանը։ Այդ ժամանակվանից միավորման գործընթացը սկսված է, բայց դա դեռեւս դե յուրե ձեւակերպում չի ստացել։
– Բայց մի՞թե ՀԺԱՄ-ն ու ՀՀԿ-ն նույն գաղափարախոսությունն ունեն, որի արդյունքում պետք է միավորվեն։
– Հետաքրքիր հարց եք տալիս, բայց դրա պատասխանը շատ ընդգրկուն է ու շատ երկար կլինի պատասխանը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում