Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ փողերի գինը. «Հայկական ժամանակ»

Հունիս 25,2014 11:04
elenergia

Այսպիսով, օգոստոսի 1-ից Հայաստանում կրկին կթանկանա էլեկտրաէներգիան, եւ սա երեւի թե այլեւս կասկածից վեր է:

Էլէներգիայի սակագնի հաշվարկը միայն մասամբ է տնտեսագիտական կատեգորիա։ Մյուս մասով դա «քաղաքական» հաշվարկ է։ Էներգահամակարգում հարյուրավոր միլիոն դոլարներ են պտտվում, եւ դրանից սնվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները ու նրանց վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ «գործարարներ»։ Թե ինչ գնումներ են կատարվում էներգահամակարգում, ինչպիսի աշխատավարձեր են ստանում, որքան են գողանում, դժվար է կոնկրետ հաշվարկներ անել։ Բայց այդ ամենը ներառված է սակագնի հաշվարկում։ Օրինակ, Հայաստանում արտադրված եւ մատակարարված էլէներգիայի 12 տոկոսը կարող է կորուստ ձեւակերպվել։ Իսկ տարեկան դա 600-700 միլիոն կիլովատտ ժամ է: Գումարային արտահայտությամբ, դա կազմում է մոտ 25 միլիարդ դրամ կամ 60 միլիոն դոլար տարեկան։ Այսինքն, ըստ պաշտոնական հաշվարկների, Հայաստանում տարեկան «անհետ կորչում է» մոտ 60 միլիոն դոլարի հոսանք։ Թերեւս բոլորին է պարզ, որ դրա մեծ մասը այնքան էլ անհետ չի կորչում եւ կուտակվում է որոշակի խմբի մարդկանց գրպաններում։ Բայց այդ «կորուստը» ներառված է սակագնի հաշվարկում։ Այսինքն եթե այդ «կորուստը» չլինի, սակագինը կարելի է նաեւ չբարձրացնել։ Բայց բարձրացվում է, ինչը նշանակում է, որ այն մարդիկ, ում գրպանում կուտակվում է այդ «կորուստը», չեն ուզում զրկվել այդ գումարներից։ Եվ դրանք այնքան կարեւոր «գրպաններ են» եւ այնքան մեծ գումարներ են, որ դրանց պաշպանության համար ոստիկանություն կոչվածը կարող է դրա դեմ ընդվզող մարդկանց բառացիորեն հում-հում ուտել։ Երկու օր առաջ շատ քիչ էր մնացել, որ բանը դրան հասներ։

Բայց սակագնի այս բարձրացումը ժամանակավոր է։ Շատ շուտով սակագինը կրկին բարձրանալու է: Խնդիրն այն է, որ հավանաբար, հաջորդ տարի ատոմակայանը երկար ժամանակով կանգնելու է, որպեսզի նրա կյանքը երկարացվի 10 տարով։ Դա նշանակում է, որ այդ ընթացքում էլէներգիա է գնվելու Հրազդանի ՋԷԿ-ից։ Եվ գնվելու է շատ ավելի մեծ ծավալներով, քան անցած տարի։ Դրան զուգահեռ ավելանալու են նաեւ վարկերի սպասարկման ծախսերը։ Այսինքն, այն բոլոր պատճառները, որոնք իբր ընկած են սակագնի ներկայիս բարձրացման հիմքում, հաջորդ տարի ավելի են խորանալու։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30