Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական 3 շաբլոնները

Հունիս 25,2014 10:44

Հայաստանում լրատվամիջոցների հետ շփվելու քաղաքական գործիչների կրկնվող կարծրատիպերը, որոնք բնութագրում են մեր քաղաքական դաշտի մտավոր եւ բարոյական մակարդակը:

1. «Ես գիտեմ` դա ում պատվերն է»: Կայուն արժեքներ չունեցող մարդիկ (ոչ միայն քաղաքական գործիչները) առաջնորդվում են դավադրությունների տեսությամբ: Իրենց հաճելի է մտածել, որ ոչ միայն Հայաստանը, ոչ միայն աշխարհը, այլեւ ամբողջ տիեզերքը հետաքրքրվում է իրենց գործունեությամբ: Եվ քանի որ այն տիեզերական արժեք է ներկայացնում, կան առանձին «մութ ուժեր», որոնք խոչընդոտում են այդ աշխարհափրկիչ գործունեությանը: Որովհետեւ իրականում բոլոր անաչառ մարդիկ պարտավոր են հիանալ տվյալ քաղաքական գործչի ամեն մի քայլով: Ամենահիմար հարցը, որը տալիս են այս տեսակի գործիչները` «ի՞նչ նպատակով եք դուք հրապարակել այդ նյութը»: Պատասխանեմ. նյութը տպագրվում կամ դրվում է համացանցում, որովհետեւ այն, խմբագրության տեսանկյունից, հետաքրքրություն է ներկայացնում ընթերցողների համար: Սեփական թանկագին անձը տիեզերքի կենտրոնում պատկերացնելը վկայում է, առաջին հերթին, հումորի բացակայության մասին:

2. «Ես ձեր լրատվամիջոցին հարցազրույց չեմ տա»: Նույնպես պարանոյայի դրսեւորում է: Գործիչները (մանավանդ իշխանավոր) գերադասում են գործ ունենալ իրենց գրպանում գտնվող լրատվամիջոցների հետ, իրենք հնարեն հարմար հարցեր եւ իրենք տան «իմաստուն» պատասխաններ: «Դուք իմ ասածները կրճատում եք»` երբեմն այդպիսին է լինում բացատրությունը: Այսինքն` եթե նա խոսի մեկուկես ժամ, ճիշտ նույնքան էլ պետք է եթեր գնա, կամ վերծանվի եւ դրվի թերթում: Դարձյալ սեփական անձի գերագնահատման դրսեւորում է` իբր, նրա ամեն մի բառ արժանի է լինել քանդակած մարմարի վրա, եւ հանկարծ եթե որեւէ իմաստուն միտք չհրապարակվի, աշխարհը շուռ կգա: Լինում է նաեւ այնպես, որ տվյալ կուսակցությունների «պոլիտբյուրոն» որոշում է ընդունում «թշնամի» լրատվամիջոցին հարցազրույց չտալ:

3. «Ես այդպիսի բան չեմ ասել, լրագրողները խեղաթյուրել են իմ մտքերը»: Թուլամորթ, «ղզիկական» պահվածք է: Հարցազրույցի, սեմինարի կամ այլ հրապարակային ելույթի ժամանակ «ասլան են կտրում», հետո, երբ այս կամ այն ձեւով պատասխանատվության են կանչվում, խոսքից հետ են կանգնում եւ մեղքը փորձում են գցել լրագրողի վրա: Կամ էլ հիշում են, որ կարող են իրենց ասածների պատճառով անախորժություններ ունենալ: Եթե լրագրողը ձայնագրություն չունի, նման վախկոտն իրավունք ունի իր խոսքերից հրաժարվելու: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները փորձում են ուրանալ իրենց խոսքը նույնիսկ այն դեպքում, երբ ձայնագրություն կա:

Իհարկե, ամեն ինչ մեր հասարակության արտացոլումն է: Քաղաքական կյանքը` նույնպես:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Թեև խմբագրականը հիմնականում ճիշտ է արտացոլում պատկերը, բայց եկեք համաձայնենք, որ կան և պատվերներ, և վարձու լրագրողներ, և գործչի ասածի սխալ ընկալվում և այլ բաներ, որոնք խաթարում են լրատվամիջոցների դաշտը; Լրատվամիջոցները չեն կարող տարբերվել հասարակության մակարդակից; Եթե հասարակությունը փչացած է, ասենք` 50 տոկոսով, ապա դրա բոլոր բաղկացուցիչ մասերը նույն չափով են փչացած, լինի դա խորհրդարանը, բանակը, սահմնադրական դատարանը և նույնիսկ լրատվամիջոցները:

  2. Արսեն says:

    Շարունակենք Ա. Աբրահամյանի Հոդվածը.
    «Դուք ինձ վիրավորել եք, ես ձեզ չեմ պատասխանի»։ Ինչպես առաջին 3 իշխանությունների ներկայացուցիչները իրավունք չունեն չպատասխանել 4-րդ իշխանության հարցերին (այլապես՝ սիստեմը քանդվում է), այնպես էլ 4-րդ իշխանության ներկայացուցիչը իրավունք չունի չպատասխանել այլ (ոչ իշխանական) շրջանակից եկող բոլոր հարցերին (նույն հետևանքներով)։
    «Ես որտեղ եմ դա ասել? Դուք ինձ սխալ հասկացաք» Հնարավոր է, որևէ ընթերցող պարտավոր չէ, ունենալ մտավոր այնպիսի մակարդակ, որ ամեն ինչ «ճիշտ» և և հեղինակի ներդրած ենթատեքստով հասկանա։ Դա լրագրողի պարտականությունն է՝ գրել այնպես, որ տարընթերցումներ չլինեն։ Դոք եք պրոֆեսիոնալը, ոչ թե ընթերցողները՝ եթե ձեր գրածը ճիշտ չեն հասկացել՝ պարտավոր եք բացատրել։ Ժամանակի սղությունը արդարացում չէ։ Եթե ձեզ ժամանակը չի բավարարում՝ պատվիրեք հատուկ ժամացույց, որը օրվա մեջ ունի 72 ժամ և ամեն ինչ համար հերիքացրեք… հակառակ դեպքում՝ լրագրողությամբ մի զբաղվեք։
    Մարդկանց կրթել եք ուզում? Սկսեք ձեզանից…
    Ցուցակը երկար է…))).. եթե ցանկացողներ կլինեն՝ կշարունակեմ…)))..

  3. Արսեն says:

    Ւնձ հետաքրում է մի հարց. Ա. Աբրահամյանը ցուցակի շարունակություն չի ցանկանում?

  4. Արսեն says:

    Դե ինչ, անցել է բավականին ժամանակ, իսկ իմ հարցին պատասխան չկա։
    Այնպես, որ կարելի գրել.

    Հայաստանում ընթերցողների հետ շփվելու լրագրողների կրկնվող կարծրատիպերը, որոնք բնութագրում են մեր լրագրողական դաշտի մտավոր եւ բարոյական մակարդակը:
    «Դուք ինձ վիրավորել եք, ես ձեզ չեմ պատասխանի»։: Պարանոյայի դրսեւորում է: Լրագրողները (մանավանդ «անկախ») գերադասում են գործ ունենալ իրենց գրպանում գտնվող ընթերցողների հետ, իրենք ստանան հարմար հարցեր եւ իրենք տան «իմաստուն» պատասխաններ: «Դուք իմ ասածները խեղաթյուրում եք»` երբեմն այդպիսին է լինում բացատրությունը: Այսինքն` եթե նա 4 էջանոց հոդված է գրել, ճիշտ նույնքան էլ պետք է մեկնաբանություն գրվի, կամ վերծանվի եւ դրվի թերթում: Դարձյալ սեփական անձի գերագնահատման դրսեւորում է` իբր, նրա ամեն մի բառ արժանի է լինել քանդակած մարմարի վրա, եւ հանկարծ եթե որեւէ իմաստուն միտք թերըմբռնվի, աշխարհը շուռ կգա: Լինում է նաեւ այնպես, որ տվյալ թերթի խմբագիր որոշում է ընդունում «թշնամի» ընթերցողին չպատասխանել:
    «Ես որտեղ եմ դա ասել? Դուք ինձ սխալ հասկացաք»: Թուլամորթ, «ղզիկական» պահվածք է: Հոդվածի, խմբագրականի կամ այլ հրապարակային ելույթի ժամանակ «ասլան են կտրում», հետո, երբ այս կամ այն ձեւով պատասխանատվության են կանչվում, խոսքից հետ են կանգնում եւ մեղքը փորձում են գցել «աբիժնիկ» ընթերցողի վրա: Կամ էլ հիշում են, որ կարող են իրենց ասածների պատճառով անախորժություններ ունենալ: Եթե ընթերցողը թերթի համապատասխան համարը չունի, նման վախկոտն իրավունք ունի իր խոսքերից հրաժարվելու: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ լրագրողները փորձում են ուրանալ իրենց խոսքը նույնիսկ այն դեպքում, երբ համապատասխան համարը կա:
    Որովհետեւ իրականում բոլոր անաչառ ընթերցողները պարտավոր են հիանալ տվյալ լրագրողի ամեն մի քայլով: Ամենահիմար հարցը, որը տալիս են այս տեսակի լրագրողները «ի՞նչ նպատակով եք դուք հրապարակել այդ մեկնաբանությունը»: Պատասխանեմ. մեկնաբանությունը դրվում է համացանցում, որովհետեւ այն, ընթերցողի տեսանկյունից, հետաքրքրություն է ներկայացնում մյուսների համար: Սեփական թանկագին անձը տիեզերքի կենտրոնում պատկերացնելը վկայում է, առաջին հերթին, հումորի բացակայության մասին:
    Իհարկե, ամեն ինչ ձեր հասարակության արտացոլումն է: Լրագրողական կյանքը` նույնպես:
    Ճիշտ եմ գրել ՊԱՐՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, թե սխալներ կան? …)))…

    Այլ կերպ ասած՝ խախտել էք Աստվածաշնչի պատվիրանը.՝ «Ուրշների հետ մի վարվիր այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ վարվեն քո հետ»։
    Մեր դեպքում՝ «Ուրիշներից մի պահանջիր վարվել այնպես, ինչպես ինքդ հրաժարվում ես վարվել»։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30