Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Մովսիսյանի՝ կառավարությունը կարող է կասեցնել «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքը. tert.am

Հունիս 25,2014 00:39

ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am-ը հետ զրույցում անդրադառնում է «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքի թեմայով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որն ասել էր, թե «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքը ծայրահեղ կասկածելի գործարք է։

– Պարո՛ն Մովսիսյան, պաշտոնաթող նախագահը նշում է, որ քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից: Ձեր մեկնաբանությունը ո՞րն է այս հարցում:

– Այն կառավարությունը, որի անդամն եմ եղել ես, լրջորեն քննարկել է, և հաշվի առնելով կայանի տարիքը, սարքավորումների, հիդրոհանգույցների մաշվածությունը, արդիականացման անհրաժեշտությունն ու նրա դրա կարևորությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի պահպանման հարցում, գտել է, որ մասնավորեցման այս տարբերակն ունակ է լրջագույն խնդիրներ լուծել ինչպես էներգետիկ համակարգում, այնպես էլ պետական այլ առաջնահերթություններում: Եթե մենք սխալվել ենք այդ հարցում, ապա, անշուշտ, դեռևս ամենևին էլ ուշ չէ. ոչինչ անդառնալի չի արվել և նոր կառավարությունը ազատ է ցանկացած փոփոխություն իրականացնելու, անգամ կասեցնելու գործընթացը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30