Խալե Բարահիմին (նկարում) այս տիտղոսին արժանացել է հանրահայտ Ռիո Ֆերդինանդի հետ լուսանկարվելու եւ այն սոցցանցերում տարածելու շնորհիվ:
Նրա աշխատաոճին տեղյակ ականատեսները պատմում են, որ Խալեն մեծագույն հաճույքով ինքն իրեն լուսանկարում է աշխարհի առաջնության ստադիոնների տրիբունաներում երկրպագուների եւ ֆուտբոլիստների ֆոնի վրա: Սրան ավելացրած, նա լատինաամերիկյան դասական գեղեցկուհի է բոլոր չափանիշներով:
Խալեն աշխատում է Կոստա-Ռիկայի «Repretel» հեռուստաընկերությունում եւ Բրազիլիայում աշխարհի առաջնության հետ կապված ուրախ պատմությունների տեսահոլովակներ է պատրաստում:
Համաշխարհային ճանաչում նրան բերել է ոչ միայն հեռուստատեսային տաղանդը, այլեւ ոչ վաղ անցյալում հանրահայտ ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը, որը Բրազիլիայում աշխատում է BBC-ի համար:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014