Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է, որ Արգենտինայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ մրցավարը անառարկելի 11 մետրանոց հարվածը չի նշանակել Արգենտինայի դարպասին:
Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բողոքը ներկայացրել է ԻՖՖ գլխավոր տնօրեն Մեհդի Մոհամմադ Նաբին: Բողոքում նշված է, որ սերբ մրցավար Միլորադ Մաժիչը անտեսել է արգենտինացիների պաշտպանի խախտումը Աշկան Դեժահիի նկատմամբ: «Ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ են դիտել այդ հանդիպումը: Արգենտինան մեզ հաղթել կարողացավ միայն մրցավարի սխալի պատճառով: Մաժիչը խաղն անկողմնակալ չէր սպասարկում: ՖԻՖԱ-ն պետք է ուրիշ մրցավար ընտրեր, որն ավելի լավ կաշխատեր», – հայտարարել է Մոհամմադ Նաբին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014