Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատաբժիշկը չընդունեց՝ ասելով, որ պետք է հիվանդանոցի փաստաթղթերը լինեն». Հիվանդանոց տեղախոխված ակտիվիստ (Տեսանյութ)

Հունիս 24,2014 23:42

Այսօր Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային էր եկել մասնակցելու նաեւ  Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներից Արա Կարագյոզյանը, ով բռնության էր ենթարկվել ոստիկանության կողմից, եւ նրան տեղափոխել էին  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

Նա մեզ պատմեց, թե ինչպես էին ոստիկանները իր նկատմամբ բռնություն կիրառել`նախ կրծքին էին խփել, հետո քունքերը սեղմել, նա էլ գիտակցությունը կորցրել էր, արթնացել էր, երբ արդեն ոստիկանները չկային: Շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց: «Մենք հաղորդում ենք տվել ոստիկանությանը հանցագործության մասին, որ մեր նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ քննիչը որոշում կայացրեց՝ դատաբժշկական քննություն անցկացնելու, ես այսօր դատաբժշկին մոտ եմ եղել, սակայն դատաբժիշկը չընդունեց՝ ասելով, որ պետք է հիվանդանոցի փաստաթղթերը լինեն, սակայն ես ինքս իրավաբան եմ եւ գիտեմ, որ դա անհետաձգելի քննչական գործողություններ են, ես քննիչին հարց տվեցի՝ երեք օր հետո ուղարկեմ, երբ որ իմ մարմնական վնասվածքները վերանա՞ն: Ասաց՝ չի վերանա»,- պատմեց Արա Կարագյոզյանը: Նշեց, որ հաջորդ քայլը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմելը եւ շնորհիվ այդ կառույցի՝ կարողացել է   հասնել նրան, որ դատաբժշկական քննությունն այսօր անցկացվի: Արդյունքները կստանա օրեր հետո:

Մանրամասները տեսանյութում.

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30